Ֆրանսիայի Սենատը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին թվիթերում գրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ «Ֆրանսիայի Սենատը ընդունեց օրենք, որը թույլ է տալիս վավերացնել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ամրապնդված գործընկերության համաձայնագիրը (CEPA): Շնորհակալություն բոլոր սենատորներին»,-գրել է դեսպանը։

