Խուճապային առևտրից մինչև սոցցանցերում գրառումներ․ համաճարակի հոգեբանական կողմը

Լուրեր

12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Բոլորը

Համաճարակով պայմանավորված՝ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ամենից հաճախ հնչող խորհուրդը խուճապի չմատնվելն է։ Արտակարգ դրության որոշմամբ նաև սահմանվել է, որ արգելվում է խուճապ տարածող հրապարակումներ կատարել։ Խուճապային տրամադրությունների լինել-չլինելու, դրա վտանգների ու դրանից խուսափելու տարբերակների մասին Factor.am-ը զրուցել է հոգեբան, հոգեթերապևտ Արման Բեգոյանի հետ։

-Այս օրերին  տեսնում ենք, որ սոցցանցերում օգտատերերի  մի մասը պնդում է, որ խուճապ կա, մյուս մասը հերքում՝ նշելով, որ մարդիկ պարզապես նախազգուշական քայլեր են ձեռնարկում։ Դուք, որպես հոգեբան, մարդկանց մոտ խուճապ տեսնո՞ւմ եք։

-Երկու կողմերն էլ ճիշտ են ասում։ Մարդիկ կան, որոնք պարզապես ռացիոնալ դատողություններ են անում ու համապատասխան վարք են դրսևորում, այսինքն՝ որոշակի զգոնություն են դրսևորում, որը սովորական պայմաններում չէին անի։ Գուցե մի քիչ ավելի շատ առևտուր են անում զուտ այն պատճառով, որ ստիպված չլինեն հաճախակի մտնեն խանութներ։ Կան նաև մարդիկ, որոնք իսկապես խուճապային դրսևորումներ ունեն, ու դա ուղեկցվում է մի քանի օրվա կամ շաբաթվա առևտուր անելու տեսքով։

-Այդ դեպքում ո՞րն է սահմանը խուճապային քայլերի գնալու և ռացիոնալ դատողությամբ նախազգուշական միջոցներ ձեռնարկելու միջև։

-Սահմանն աներևույթ է։ Սկզբունքը սա է․ երբ մենք փորձում ենք գնահատել և հասկանալ՝ մեր հակազդումները որքանով են համարժեք փաստարկներին, այլ կերպ ասած՝ ինչ հիմքեր կան մտածելու, որ այսպես է, կամ այնպես։  Խուճապն ինքն իրենով պաշտպանական բնույթ էլ ունի, բնական ռեակցիա է։ Եթե կա իրական վտանգ, ու մենք խուճապ ունենք, դա նորմալ է, բայց երբ հակազդումներն ավելի բարձր են լինում, քան փաստարկները, այդ ժամանակ սա արդեն սահմանն անցնում է։ Օրինակ՝ եթե ասում են, որ դրսում մաքուր օդին դիմակ կրելու կարիք չկա, հատկապես դիմակը չի պաշտպանում վիրուսից, ու եթե մարդը դուրս է գալիս, օրինակ, հակագազով ու քիմպաշտպանության  ռեզինե հագուստով, սա արդեն չափից շատ հակազդում է։ Այստեղ միանշանակ մարդ ինչքան էլ օբյեկտիվ կարողանա մտածել, պետք է հաշվի առնել, որ մենք բոլորս ենթարկվում ենք մեր սուբյեկտիվությանը։ Պետք է հաշվի առնել նաև, որ քննադատական մտածողությունից զատ պետք է տեղեկացված լինենք` ունենանք ինֆորմացիա, գիտելիքներ։

-Տեղեկացված ես՝ նշանակում է պաշտպանված ես։ Այս դեպքում արդյոք այդպե՞ս է, ու որքանո՞վ է վիրուսի տարածման, մահերի վերաբերյալ լրահոսին հետևելը մարդկանց պաշտպանում կամ ավելի խոցելի դարձնում։

-Սա հարաբերական ճշմարտություն է։ Կարծում եմ, մարդուն խոցելի կամ պաշտպանված չի դարձնում տեղեկացվածությունը, մարդուն խոցելի է դարձնում տեղեկատվությունը քննադատաբար չվերլուծելը և ամեն լուր «հալած յուղի» տեղ ընդունելը։ Այս տեսանկյունից լավագույն մոդելն այն է, որ մարդը լինի տեղեկացված, բայց վերլուծի ինֆորմացիան, հետևի պաշտոնական լրահոսին, ու ցանկացած ինֆորմացիա, որ լսում է, նայի աղբյուրին, վստահելի է, թե՝ չէ, ինչ հիմքեր կան հավատալու դրան, ինչ հակափաստարկներ կան։ Սրանք քննադատական մտածողությանը բնորոշ դրսևորումներ են։

Այս հարցում կարևոր ներդրումն ունի սոցիալական մեդիան։ Շատ մարդիկ, որպես ակտիվ ֆեյսբուքյան օգտատեր, իրենց խուճապի դրևորումները տեքստերի միջոցով հրապարակում են սոցցանցերում, նկարագրում են այն իրականությունը, որն իրենք են տեսնում։ Իսկ կարդացողներից ոչ բոլորն են կարողանում ռացիոնալ վերլուծել ինֆորմացիան, շատերի  վրա դա կարող է հուզական մեծ ազդեցություն ունենալ , և իրենք էլ սկսեն  իրավիճակը տեսնել այդ մարդու աչքերով։ Սոցցանցերում իրավիճակի սուբյեկտիվ ընկալումն է արտահայտված, որը կարող է անհամարժեք, վտանգավոր ներկայացվի, քան իրականում կա։ Հատկապես այն հրապարակումները, որ նկարում են, թե ինչ մեծ հերթեր են, թե ոնց են մարդիկ իրար հետ վիճում զուգարանի թղթի համար․․․հատկապես, որ դրանց մեծ մասը Հայաստանում էլ չեն արված։ Այս առումով բացասական են ազդում, որովհետեև մարդիկ, որոնք տանից հաճախ դուրս չեն գալիս, պատկերացում են կազմում այս փոսթերից, այնինչ դրսում ամեն ինչ այլ է։

-Այս իրավիճակում ի՞նչ ռիսկեր եք տեսնում։

-Տագնապային խանգարումներին բնորոշ դրսևորումները իրենցով կոնկրետ մարդու համար կարող են թվալ հիմնավորված ու տրամաբանական։ Ստեղծված իրավիճակը պարարտ հող է տագնապայնության դրսևորման այն մարդկանց մոտ, որոնք նախատրամադրված են դրան, և հատկապես խնդրի խորացման այն մարդկանց մոտ, որոնք արդեն իսկ ունեն զանազան տագնապային խանգարումներ։ Օրինակ՝ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը․ դա կպչուն մտքերի և կպչուն վարքի խանգարումն է, այդ խնդրի ամենատարածված սիմպտոմը շատ հաճախակի ու երկար ձեռքերը լվանալն է։ Բայց ցանկացած բան, որը այսօր դիտվում է որպես սիմպտոմ, պետք է հաշվի առնենք՝ դա որպես հակազդում որքանով է համարժեք այս իրավիճակում։ Հիմա, օրինակ, ձեռքերը հաճախակի լվանալը արդարացված է, բայց այս մոտեցումը համապատասխան վարքային մոդելների ձևավորումն ու ամրապնդումը այս իրավիճակի անցնելուց հետո կարող է ոմանց համար պրոբլեմային դառնալ։ Այսինքն՝ տագնապային մտածելակերպը կարող է ամրապնդվել, վարքատեսակները կարող են ամրապնդվել, և երբ վտանգը, համաճարակը անցնի, դրանք որոշ մարդկանց մոտ պահպանվեն առօրյայում՝ ձեռք բերելով տագնապային խանգարման ստատուս։