ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց, որ Հայաստանը միջազգային զեկույցներում արձանագրել է զգալի աճ տարբեր ոլորտներում` մասնավորապես ժողովրդավարացման բարձր մակարդակ, տնտեսական ազատության ցուցանիշի բարելավում: ««Varieties of Democracy» նախաձեռնությունը հրապարակել է համաշխարհային ժողովրդավարության 2020 թվականի զեկույցը: Եվ այդ զեկույցում արձանագրվում է , որ չնայած աշխարհում ավտորիտարիզմի լրջագույն աճ է տեղի ունենում, Հայաստանը ժողովրդավարացման բարձր …

