Ամբողջ Հայաստանում սահմանափակված է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։ Մայրաքաղաքում Factor TV-ի տեսախցիկն այսօր արձանագրեց, որ հերթապահող ոստիկանները մոտենում էին քաղաքացիներին՝ պահանջում ցուցադրել տեղաշարժման թերթիկ։ Մարդիկ փողոցներում շատ չեն, իսկ ով կա, հիմնականում արագ քայլերով է տեղաշարժվում։ Փողոցներում քիչ են նաև երթուղային փոխադրամիջոցները, մետրոյում էլ գնացող-եկողները սակավ են՝ այնքան, որ առանց եկվորներից զգուշանալու շները քուն են …

