ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կանցկացվի մայիսի 26-ին. Ստանիսլավ Զաս

Լուրեր

30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կանցկացվի մայիսի 26-ին, տեսակոնֆերանսի ձևաչափով: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Օրակարգում կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունն է կազմակերպության անդամ պետությունների վրա, ինչպես նաև ՀԱՊԿ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի իրացման ուղղությամբ հետագա քայլերն ու պատմության կեղծման դեմ պայքարը:

«ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի մայիսի 26-ի նիստում կդիտարկվեն նոր իրողությունները, որոնք հիմա համաճարակի ազդեցությամբ գոյություն ունեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»,- ասել է Զասը:

Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում՝ ՀԱՊԿ-ն իր ամբողջ ներուժով կմիանա կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին, քանի որ համաճարակը լուրջ սպառնալիք է կազմակերպության անդամ երկրների համար, սակայն առայժմ դրա կարիքը չկա: Զասը տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ:

Ինչ վերաբերում է այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին ծրագրված ՀԱՊԿ զորավարժություններին, Ստանիսլավ Զասն ասել է՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն չի չեղարկվել:

«Ծրագրված է ՀԱՊԿ երկրների մասնակցությամբ ութ համատեղ զորավարժություն անցկացնել: Բոլորը նախատեսված է սեպտեմբեր-հոկտեմբերին: Ավանդաբար դրանք անցկացվում են այդ ժամանակահատվածում: Առայժմ մենք չենք չեղարկել վարժանքները, նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի»,- տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: