Մայիսի 18-ից Հայաստանի հանրային տրանսպորտն ամբողջությամբ կգործարկվի․ արդեն նոր կանոններով։ Պարետատան կողմից կորոնավիրուսային սահմանափակումների նոր՝ 4-րդ փուլն է մեկնարկել։ Իսկ որո՞նք են լինելու հանրային տրանսպորտից օգտվելու նոր՝ «կորոնավիրուսային» կանոնները։ Այսպես, մայիսի 18-ից, դիմակներ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր կլինի՝ թե՛ ուղևորների, թե՛ վարորդների համար։ Տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր կտեղադրվեն ալկոհոլային հիմքով ախտահանիչներ, որով ուղևորները կախտահանեն …

