Կլիմայի փոփոխության դեմ պայքարող շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը կորոնավիրուսի դեմ պայքարում ՅՈՒՆԻՍԵՖ-ին 100 հազար դոլար կփոխանցի։ Այս մասին հայտնում է շվեդական expressen պարբերականը՝ հղում անելով CNN-ի հրապարակած տեսանյութին, որտեղ նա մանրամասնում է իր նախաձեռնությունը։ «Խոսում ենք ձեռքերը լվանալու և տանը մնալու մասին, մինչդեռ աշխարհում շատերը մաքուր ջուր կամ օճաո չունեն։ Նրանք գուցե տուն էլ չունեն, …

