Նռնակը պայթեց դեմքիս մոտ. Սարի թաղի հանցագործները 4 տարի անց անպատիժ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
13.12.2024 | 17:52
«Վրացական երազանքն» անջատել է նախագահի նստավայրի ջեռուցումը․ Խազարաձե
Բոլորը

Թավշյա հեղափոխությունը մեծ հույսեր առաջացրեց նախորդ իշխանության օրոք իրավունքների զանգվածային խախտումների զոհ դարձած քաղաքացիների մոտ։ Ու չնայած քաղաքական իշխանությունը խոստանում է օրենքի ու իրավունքի գերակայության երկիր կառուցել, բազմաթիվ են այն մարդիկ, որոնք արդարության վերականգնման հույսով մինչ օրս անօգուտ թակում են պետական կառույցների դռները։

Չորս տարի առաջ Սարի թաղում ոստիկանական գործողություններից ծանր վնասվածքներ ստացած Խաչատուր Պետրոսյանը նրանցից մեկն է; «Ոստիկանական ուժերը 5 րոպե ժամանակ էին տալիս, որ ցրվի ժողովուրդը, իսկ քանի որ խաղաղ էին հավաքները, մենք այստեղ ծափեր էինք տալիս։ Ես այստեղ էի կանգնած ու հանկարծ զգացի առաջին պայթյունը»,- հիշում է Խաչատուրը։

Նա չէր էլ կարող ենթադրել, որ խաղաղ հավաքը քիչ անց վերածվելու է մարտադաշտի, և Ոստիկանության կողմից ուժի կիրառման հետևանքով տուժելու է հենց ինքը։ Ոստիկանության գործողությունները ղեկավարում էին ՀՀ-ի այն ժամանակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Հիշում է՝ 2016-ի հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում ոստիկանները ցուցարարների շարքեր նետեցին լուսաձայնային նռնակներ, հատուկ միջոցներ՝ խախտելով նռնակները մարդկանց մեջ չնետելու պարտադիր օրենքը․ «Ոստիկանները չպահպանեցին ոչ մի կանոն, միանգամից հարձակվեցին ժողովրդի վրա։ Ես ստացա հարված, լուսաձայնային նռնակը ինձ այնքան մոտ պայթեց, իմ դեմքին մոտիկ, որ աջակողմյան թևիս մազերը, աջ թևիս մաշկը այրոցից պոկվել ա, դեմքիս մաշկը ամբողջությամբ այրվել էր։ Մարմնիս միջից ավելի քան 4-5 բեկոր են հանել, այս պահին էլ թևիս մեջ կա բեկոր»։

Արունլվիկ դեմքով գետին ընկած մնացել է շուրջ քսան րոպե։ Ուշքի գալով՝ ոստիկաններից օգնություն է խնդրել, սակայն մերժել են։ Վիրավոր Խաչատուրին օգնել են լրագրողները, հետո տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Սարի թաղի ոստիկանական հարձակումից 4 տարի անց էլ Խաչատուրը տառապում է առողջությանը հասցված վնասվածքներից, մյուս կողմից էլ սոցիալական դժվարին պայմաններն են: «Իմ հիմնական վնասվածքը գլխիս հատվածում ա, ստացել եմ ուղեղի ցնցում, ունեմ գլխապտույտներ, ուղեղի ցնցումից հետո հաճախակի բառերն եմ խառնում, կողմնորոշվելու խնդիր է առաջացել։ Անվերադարձ կորցրել եմ աջակողմյան լսողությունս»,- պատմում է Խաչատուր Պետրոսյանը։

Ասում է, որ ցուցարարների շարքերում ներդրված սադրիչներ կային, ու չնայած դրան, Սարի թաղում բախումներից հետո բանտերում հայտնվեցին այն ժամանակ ընդդիմադիր գործիչներ։ 2018 թվականի սեպտեմբերին ՀՔԾ-ն կասեցրել է Սարի թաղի գործով քննությունը, ապա 2019-ի օգոստոսին վերաբացել։ Խաչատուր Պետրոսյանից բացի այս գործով շուրջ 3 տասնյակ տուժող կա։ Ոստիկանական գործողություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Արաքս Մելքոնյանը Factor TV-ին պատմում է՝ Խաչատուր Պետրոսյանը Սարի թաղում ամենից շատ վնասվածք ստացած քաղաքացիներից է։ Սակայն, ըստ Մելքոնյանի, հայտնի չէ՝ ՀՔԾ-ում քննվող գործի ճակատագիրը։

«Կան ինչ-որ թվով ոստիկաններ, որ հատուկ միջոցները կիրառել են, և զեկուցել են Ոստիկանությանը, կա նաև հրաման տվող պաշտոնատար անձի տվյալները։ Խաչատուրը և այլ անձինք որ ոստիկանի հատուկ միջոցից են վնասվել՝ իրենք չեն կարողանում նույնականացնել։ Դա վարույթն իրականացնող մարմնի խնդիրն է՝ թող պարզեն, թող ապացույցները գտնեն, կարողանան իրականացնել պատշաճ քննություն»,- ասաց փաստաբանը։

Նա Սարի թաղի քրեական գործով ընթացող քննությունն անարդյունավետ է որակում։ Իսկ հեղափոխությունից հետո ԱԺ-ն չի ընդառաջել, ըստ էության՝ մերժել է խորհրդարանական լսումներ անցկացնելու Սարի թաղում տուժած քաղաքացիների առաջարկը։

«Ուզում էինք խորհրդարանական լսումներով հարցը բարձրացնել, որովհետև իրավական պաշտպանության մեխանիզմ հիմա ՀՀ-ում գոյություն չունի, քրեական գործով վարույթն առկախված է, ու որևէ առաջընթաց չկա։ Եթե քրեական գործով չկա առաջընթաց, մենք չունենք արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունք»,- ասաց Արաքս Մելքոնյանը։

Սարի թաղում ոստիկանական հարձակման արդյունքում մի քանի տասնյակ վիրավորված անձանց տեղափոխել էին Երևանի հիվանդանոցներ։ 14 օր հիվանդանոցում անցկացրած Խաչատուր Պետրոսյանին այցելել էր նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ իր աչքով տեսել ոստիկանական բռնությունների հետևանքները։ Խաչատուրն այսօրվա պես հիշում է Փաշինյանի հետ երկխոսությունը: «Ասացի ընտրություններով չենք կարողանում իշխանափոխություն կատարել, մեր երկրի վերջը ի՞նչ ա լինելու պարոն Փաշինյան, նա ինձ կարճ պատասխանեց՝ ցավդ տանեմ, հիմա իմ ձեռն ի՞նչ կա, որ չեմ անում։ Եղավ հեղափոխոխություն, ես կույր չեմ, բազմաթիվ բաներ են փոփոխվել մեր երկրում դեպի լավը, բայց այսօր ՀՔԾ-ի պետին էլ է պարոն Փաշինյանը նշանակել, և այդ քննիչներին էլ ենթարկվում են ՀՔԾ-ի պետին, ինչո՞ւ նման ծանր դեպքերը չեն բացահայտվում, որ այլևս երբեք նման բաներ տեղի չունենա մեր երկրում»,- դժգոհեց Խաչատուրը։

Factor․am-ը ՀՔԾ-ից հետաքրքրվեց, թե 4 տարի անց Սարի թաղի քրեական գործը, մասնավորապես Խաչատուր Պետոսյանի մասով, ներկայումս ինչ փուլում է։ Ի պատասխան նախաքննական մարմնին տեղեկացրին, որ դեռևս ընթանում է նախաքննություն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան