Բռնության քարոզը կամ արդարացումը քրեական պատժի կարժանանա՞. արդյոք դասեր կքաղեն նաև պատգամավորները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու գործում ավանդ ունեցող նոր իշխանությունների նախաձեռնությամբ վաղվանից օրենքի ուժ կստանա բռնության հրապարակային քարոզը կամ դա արդարացնելը քրեականացնելը։

Ըստ օրենքի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում են տուգանքով՝ 50-150 հազար դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը կարծում է, որ բռնության կոչերն ու դրա ցանկացած դրսևորում պետք է քրեական պատժի արժանանա, բայց, ըստ նրա, իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ բռնության սպառնալիքները մնում են անհետևանք։

Նոր օրենքի մասին խոսելիս իրավապաշտպանը արտահայտում է իր մտավախությունը, թե այն կարող է խտրականորեն կիրառվել և ոչ բոլորը իրենց ասածի համար ենթարկվեն պատժի։

Նշենք, որ վարչապատ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ԱԱԾ-ն դեռևս մեկ տարի առաջ էր սկսել պայքարել բռնության կոչեր հնչեցնողների դեմ, մասնավորապես հենց նման արարքի համար կալանավորվեց, ապա ազատ արձակվեց ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» ֆեյք էջի օգտատերը։

Սրանից հետո արդեն օրեր առաջ կալանավորվեց Նարեկ Սարգսյան անունով օգտատերը, որը կրկին բռնության կոչեր և հայհոյանքներ էր հնչեցրել իշխանությունների հասցեին։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասում է, որ քրեական պատիժները ավելացնելը հարցի լուծում չէ, շեշտը պետք է դնել հանրության կրթական մակարդակի բարձրացման վրա: Փաստաբանի խոսքով՝ մարդիկ պիտի հասկանան, որ բռնության կոչ անելը սխալ արարք է և ոչ թե վախենան, որ դրա համար կարող են տուգանվել կամ ազատազրկվել։

Փաստաբանը շեշտում է, որ օրենքը նաև որոշակիության խնդիր ունի, ինչպես է պարզվելու, թե արդյոք հնչեցված խոսքը համարվում է բռնության կոչ, թե՝ ոչ։

Այս որոշակիության բացակայությունն էլ կարող է խնդիր դառնալ նաև դատարաններում որոշումներ կայացնելիս, որը կհանգեցնի խտրական մոտեցման։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ կարծում է, որ այս օրենքի անհրաժեշտությունը չէր առաջանա, եթե պետական պաշտոններ զբաղեցնող անձանցից, քաղաքական դեմքերից սկսած խստորեն հետևեին էթիկայի կանոններին և զերծ մնային նմանատիպ լեքսիկոնից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում պատգամավորները իրար «վիզ կտրելու» կոչերից հասան մինչև բռունցքների գործադրման, սակայն ուշագրավ է, որ իշխող ուժի ներկայացուցիչները՝ ի դեմս վարչապետի, դա որակեցին սադրանքի տրվել, և որևէ մեկը իր թիմակցին չմեղադրեց բռնության բացահայտ կոչի կամ գործադրման համար և հետաքրքրական է, թե այս պայմաններում ինչ ճակատագրի կարժանանա նորելուկ օրենքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան