Պետության ողջ պատասխանատվությունը տեղափոխվեց հանրության ուսերին. Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.01.2026 | 18:53
Հայաստանը՝ Թրամփի «Խաղաղության խորհրդում»․ մշտական անդամ դառնալու գինը 1 մլրդ դոլար է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 18:49
Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ դիրքորոշումը ստեղծվում է լոբբիստական ​​խմբերի, հատուկ ուժերի կողմից. Ալիևը բողոքել է Եվրախորհրդարանից
20.01.2026 | 18:41
ՀՀ ԱՀԾ-ն ՀԱՊԿ անդամ պետություններին կոչ է անում հետևություններ անել
20.01.2026 | 18:35
Դժբախտ դեպք Գորիսում․ սահնակով արգելապատնեշին բախված 17-ամյա տղան մահացել է
20.01.2026 | 18:29
«Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ենթադրյալ ընտրակաշառքի գործով ևս 13 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
20.01.2026 | 18:27
«Կրասնոդարի» մարզիչ․ Չէի ցանկանա, որ Սպերցյանը տեղափոխվեր «Սաութհեմփթոն»
20.01.2026 | 18:22
Չեմ զարմանա, որ իմանամ՝ ընդդիմությունը հերթ է կանգնում Ադրբեջանից բերված բենզին լցնելու․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 18:18
Ուզում ենք դպրոցի դուռը փակելու տրամաբանությունից ձերբազատվել, ո՞վ է ասել, որ երեկոյան ժամը 21-ին չի կարող դպրոցում ինչ-որ միջոցառում լինել․ Փաշինյան
20.01.2026 | 18:10
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ ջանքերով կհասնենք հավերժական ​​խաղաղության Կովկասում. սա է մեր նպատակը. Ալիև
20.01.2026 | 18:00
Ալեն Սիմոնյանը խոստացել է «փակել» ՀՅԴ-ի էջը // Լավրովը խոսել է ՀՀ-ի նկատմամբ ԵՄ «ճնշումների» մասին․ ԼՈՒՐԵՐ
20.01.2026 | 17:55
Գարեգին Բ-ն պաշտոնանկ արեց իր հրաժարականը պահանջող ևս մեկ բարձրաստիճան հոգևորականի
20.01.2026 | 17:52
Զելենսկիի Դավոս այցը հարցականի տակ է Ռուսաստանի գիշերային հարձակումից հետո․ Axios
20.01.2026 | 17:43
«Երեխաներից գոնե ամաչեք․ բա չհետաքրքրացնե՞մ մեր նիստը»․ Ռուբինյանը՝ Կյուրեղյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 17:36
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ
20.01.2026 | 17:27
Դուք, ձեր խմբակցությունը, ձեր բռնապետիկը․ Վահագն Ալեքսանյանը՝ Արմենուհի Կյուրեղյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցը կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին է: Նա անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված դրությանը Հայաստանում, պարետի սահմանած նոր նորմերին և ներքաղաքական հարցերի:

-Պարո՛ն Արծրունի, կորոնավիրուսը մեր հանրության ո՞ր հատկանիշները ջրի երես հանեց. մի կողմից  տեսանք հոգատար հանրության դրսևորումներ՝ աջակցության ծրագրերի տեսքով, մյուս կողմից՝ տգիտության դրսևորումներ. ֆեյք լուրերի հորձանուտին տրվելով՝ ոմանք նույնիսկ այն համոզման են, որ կորոնավիրուս, որպես այդպիսին, գոյություն չունի:

Բնակչությունը բնավ պարտավոր չէ իրազեկ լինել գիտական վերջին իրադարձություններին, ընդհանրապես, ինքը անպատրաստ է նման դեպքերում: Կառավարության խնդիրը նախ և առաջ լուսավորելն է բնակչությանը, որպեսզի հանրային գիտակցությունն այնպիսի մակարդակի բարձրանա, որ պատժիչ միջոցների կարիք չլինի, այնպես, ինչպես եվրոպական մի շարք երկրներում, որտեղ հատուկ  բացատրական աշխատանք և պրոպագանդա է տարվել:

Ինչպե՞ս եք գնահատում մեր իշխանության գործունեությունը՝ ճգնաժամային այս իրավիճակում, ո՞րն է Ձեր գնահատականը՝ ո՞ր քայլերն էին տեղին և ի՞նչ թերացումներ գրանցվեցին:

-Մեր պարագայում կարանտին է հայտարարվում, իսկ  վարակակիրների, մահերի թիվն աճում է: Սա բժշկական տեսանկյունից աբսուրդ է: Կարանտինը  հայտարարում են, որպեսզի այդ բոլոր ցուցանիշները նվազեն, և անարդյունավետ  կազմակերպված կարանտինի միակ չափանիշը հենց այդ թվերի աճն է: Մենք շղթան պետք է առաջին քայլից դիտարկենք: Ուշացած կարանտինն անարդյունավետ է: Հիմա բոլոր  միջոցառումները, որոնք պարտադիր են կարանտինը կազմակերպելու համար, արվեցին ինչ-որ  տեղ պատշաճ մակարդակով, ինչ-որ տեղ՝ թերություններով, բայց քանի որ  ընդհանուր առմամբ մեր քայլերը երկու շաբաթով ուշացած էին, ստացանք ներկայիս պատկերը:  Ուշացած պատկերի վրա կառուցած միջոցառումը բնական է, որ անարդյունավետ պետք է լիներ: Իսկ ամենաանընդունելին մանկապարտեզների վերագործարկումն է:  Ոչ ոք ոչ մի երաշխիք չի կարող տալ, որ երեխան չի հիվանդանա և վիրուսը չի տարածի արդեն ընտանիքի մակարդակով:

-Պարետը հրապարակել է արտակարգ դրության նոր կանոնները, ըստ որոնց, մայիսի 25-ից դիմակ կրելը կդառնա պարտադիր, իսկ մայիսի 18-ից կգործի հասարակական տրանսպորտը, ուժի մեջ կմտնեն նոր կանոններ: Նախ՝ արդյոք ռիսկային չէ այսօրվա պայմաններում, երբ կորոնավիրուսով վարակվողների թիվն օրեցօր մեծանում է, գործի դնել հասարակական տրանսպորտը, երկրորդ՝ ինչպե՞ս  են պահպանվելու նշյալ կանոնները, օրինակ՝ 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև ինչպե՞ս է պահպանվելու 1 մետր հեռավորություն, կամ  նշվում է, որ մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը: Ո՞վ է դա հսկելու, ինչպե՞ս է այս պրոցեսն իրականացվելու:

-Ձեր նշած նորմերն արդեն իսկ իրարամերժ են: Իրարամերժություն կա կիրառական մակարդակով: Ամբողջ պատասխանատվությունը, որը կրում է պետությունը կորոնավիրուսի հետ կապված,  վերջին միջոցառումներով տեղափոխվում է հանրության ուսերին:  Պարետը կարծես ասում է՝ մենք ինչ կարող էինք, արեցինք, դա անարդյունավետ էր, հիմա  ուզու՞մ եք՝ տրանսպորտն աշխատի, աշխատեցնում ենք,  ուզու՞մ եք  ռեստորանները, մանկապարտեզներն աշխատեն, աշխատեցնում ենք, խնդրեմ, մեզնից հասնում է ձեզ զգուշացնել, որ գոնե դիմակներ կրեք… Պարետը ուղերձ է հղում, որը  նշանակում է, որ պետությունն այլևս չի ստանձնում պատասխանատվության այն չափը,  որ պետք է ստանձնի՝ որպես քաղաքացու  անվտանգության  միակ երաշխավոր,  փոխարենը անվտանգության խնդիրն այլևս դառնում է յուրաքանչյուր քաղաքացունը:

-Չնայած կորոնավիրուսային ճգնաժամին՝ քաղաքական կյանքը եռում է: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում օրեր առաջ Ազգային Ժողովում Սասուն Միքայելյան-Էդմոն Մարուքյան բախմանը, ծեծկռտուքին: Այս իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների արձագանքը: Հետաքրքրական էր, որ  այդ պատկերը, որը  Փաշինյանը համարեց ամենամեծ պարտությունը՝  հեղափոխությունից հետո, խորհրդարանում գրանցվեց Փաշինյանի վարչապետ դառնալուց ուղիղ երկու տարի անց:

Ես չեմ կարող  հրապարակավ իմ վերաբերմունքը արտահայտել եղելության շուրջ, քանի որ իր էությամբ և բնույթով այն չի տեղավորվում մտավորականի ընկալումների սահմաններում, նման երևույթ չի կարող լինել օրենսդիր մարմնում: Հին հռոմեական  սկզբունք կա՝ հավասարը հավասարի հետ:  Այդ սկզբունքը և՛ բարձրաշխարհիկ, և՛ ցածրաշխարհիկ կյանքին է վերաբերում: Այստեղ ինչ  զարգացել է, զարգացել է հենց այդ սկզբունքով:  Ես զերծ եմ մնում որևէ քաղաքական և բարոյական գնահատական տալուց:

-Վերջին շրջանում բռնության դեպքերի պակաս չի զգացվում: Գավառի դեպքերը դեռ չմարսած՝ տեղի ունեցավ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ»-ի հիմնադիրներից մեկի ընդհարումը, դրան հետևեց Ազգային Ժողովում տեղի ունեցած բռնությունը,  որի մասին արդեն խոսեցինք, վերջերս էլ  քաղաքացիները փորձել էին հարցեր լուծել մուրճերի և լինգերի միջոցով: Սա ինչի՞ արդյունք է: Գուցե երբ քաղաքացիները ականատես են լինում բռնության Ազգային Ժողովում, և տեսնում են նաև, որ տեղի ունեցածը խստորեն չի դատապարտվում, իրենց համար ևս նման գործելաոճը դառնում է օրինաչափ:

-Խնդիրը շատ բազմաշերտ է:  Այստեղ կա նաև այն հանգամանքը, որ անգործության մեջ գտնվող մարդկանց որոշակի հատվածի մոտ ներքին ճնշված կենսաբանական  բնազդները սկսում են դեր խաղալ: Գավառի միջադեպը կենսաբանական արտահայտություն էր. ցիվիլ միջավայրում հնարավոր չէ պատկերացնել, որ որևէ մեկը  արյունոտ բերանով հայտարարեր, որ խմել է եղբորը սպանած թշնամու արյունը:  Նմանատիպ դրսևորումներ մենք տեսնում ենք  նաև նույն կենսաբանական խնդրի այլ հարթություններում: Այնպես որ, ես որևէ քաղաքական կոնտեքստ այստեղ չեմ տեսնում:

Աննա Բաբաջանյան