200 դրամ աջակցություն՝ ծիրանի 1 կգի արտահանման համար, 250 դրամ` դեղձի, 400 դրամ` կեռասի. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

Կառավարությունը նախատեսում է նոր աջակցման ծրագիր իրականացնել Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական և վերամշակված արտադրանքի համար։ Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է խթանել ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, կեռասի, հանքային ջրի, գինու և բրենդիի արտահանումը։

Խոջոյանի խոսքով՝ նախագիծը նախորդ շաբաթ հաստատված ծրագրի շարունակությունն է, որով աջակցություն էր նախատեսվել ջերմատնային արտադրանքի՝ թարմ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղկի արտահանման համար։

Նոր միջոցառման նպատակն է նպաստել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և մատակարարման նոր շղթաների ձևավորմանը։

Նախագծով նախատեսվում է հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում՝ ծիրանի յուրաքանչյուր կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի համար՝ 250 դրամ, կեռասի համար՝ 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր լիտրի համար՝ 350 դրամ, շշալցված բրենդիի յուրաքանչյուր բացարձակ լիտրի համար՝ 830 դրամ, իսկ հանքային ջրի համար՝ 150 դրամ։

 

Փոխհատուցում ստանալու համար տնտեսվարողները արտահանումն իրականացնելուց հետո պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը։

Մանրամասները` տեսանյութում։