ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց կառավարության նիստում հավանության արժանացած գյուղատնտեսության ոլորտին ուղղված աջակցության ծրագիրը: Փոխնախարարը նշեց՝ առաջին գործիքակազմը վերաբերում է կարողությունների զարգացմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրման գործունեության արդյունավետության բարձրացմանը: «Այն բոլոր գործիքները, որոնք մշակել ենք նաև գործող ծրագրեր են, որոնք ոլորտի զարգացման համար են մշակվել, որոշները ինչ-որ չափով վերափոխվել են: …

