Ի՞նչն է հիմք դարձել ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման որոշման համար։ Ազգային ժողովում հարցի շուրջ քննարկման ժամանակ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը նշեց, որ նախարարությունը փորձում է կառավարումը դարձնել կենտրոնացված, բայց ծառայություննհերը՝ ապակենտրոնացված: «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը հիվանդների ստացիոնար բուժում չի իրականացնում, այսպես թե այնպես, ստացիոնար բուժումը, այդ թվում՝ ՄԻԱՎ-ով վարակակիրների, անցկացվում …

