Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով այն մասին, թե ինչու Իրանից Հայաստան ժամանած քաղաքացիներին միանգամից ժամանելուց հետո 14-օրյա կարանտինի չեն ենթարկել, ասաց. «Որովհետև ապացուցված չէ, որ դա աշխատող գործիք է ու որևէ միջազգային առողջապահական կազմակերպության կողմից խորհուրդ չի տրվում: Այն, ինչ երեկ տեղի է ունեցել, կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպք է, հենց այդպես …

