Արցախի նորընտիր ԱԺ պատգամավորները գրանցվել են և վկայականներ ստացել

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այսօր` մայիսի 15-ին որոշում է կայացվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և պատգամավորի վկայական տրամադրելու մասին.  այս  մասին  հայտնեցին  Արցախի Հանրապետության  կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետին, 120-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին և Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 7-ի «Արցախի Հանրապետության Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին» N 112-Ա և Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 21-ի «Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» N 130-Ա որոշումներին համապատասխան, հաշվի առնելով 2020 թվականի մարտի 31-ի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած և կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի ու անճշտությունների թվի գումարի առնվազն 5 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 7 տոկոս) ընտրական ցուցակներում ընդգրկված Կարեն Բորիսի Դանիելյանի, Լուսինե Գաչայի Ղարախանյանի և Արամ Ալեքսեյի Սարգսյանի («Ազատ Հայրենիք- ՔՄԴ» կուսակցությունների դաշինք), Անուշ Վլադիմիրի Դոլուխանյանի, Դիմա Գրիշայի Առստամյանի, Սիրան Հայկի Ավետիսյանի, Անուշ Ռաֆայելի Աբրահամյանի, Մերինե Հենրիկի Ղազարյանի, Արմեն Կայծերի Պողոսյանի, Նոննա Վալերի Բալասանյանի, Հովիկ Գառնիկի Խաչատրյանի, Արմեն Աբրիկի Աղաջանյանի, Լիլիթ Գարիկի Սարգսյանի, Լեռնիկ Մանվելի Հակոբյանի, Արայիկ Արթուրի Ջամալյանի, Դավիթ Բաբկենի Գրիգորյանի, Սևան Իվանի Պետրոսյանի և Թագուհի Վալերիի Ալավերդյանի («Միասնական հայրենիք» կուսակցություն), Վիտալի Միխայիլի Բալասանյանի (Արցախի «Արդարություն» կուսակցություն) և Աշոտ Վլադիմիրի Ղուլյանի (Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն) պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կազմվել է համապատասխան արձանագրություն:
Համաձայն այդ արձանագրության` 2020 թվականի մարտի 31-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով պատգամավորներ են գրանցվել՝

 «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից`

1. Հարությունյան Արամ Կամոյի
2. Ավանեսյան Էլեոնորա Վյաչեսլավի
3. Հարությունյան Արթուր Իվանի
4. Թովմասյան Արթուր Բաբկենի
5. Աղաբեկյան Էդուարդ Արտավազդի
6. Պետրոսյան Արևիկ Վանոյի
7. Կասյան Վլադիմիր Սուրենի
8. Ջիվանյան Հովիկ Խանլարի
9. Ավագյան Արեգ Արտյուշայի
10. Հակոբյան Արմեն Առնոլդի
11. Գրիգորյան Արամ Արամայիսի
12. Աթայան Կարինե Եղիշի
13. Դանիելյան Աշոտ Կամոյի
14. Ղալայան Լեռնիկ Լավրենտի
15. Աղաբեկյան Արամայիս Էդուարդի
16. Գրիգորյան Նելա Ենոքի
(16 մանդատ)

«Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակից՝

1. Բաղունց Գագիկ Միքայելի
2. Գրիգորյան Արշակ Վիգենի
3. Աղաջանյան Սևակ Սուրիկի
4. Սարգսյան Դավիթ Վելիկոյի
5. Մելքումյան Նունե Վալերիի
6. Պետրոսյան Մարսել Հայկազի
7. Սարգսյան Գոհար Գենադիի
8. Բաղդասարյան Դավիթ Կարենի
9. Հայրապետյան Սեյրան Մանվելի
(9 մանդատ)

Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակից՝

 

1. Հակոբյան Մետաքսե Հարությունի
2. Գալստյան Դավիթ Վլադիմիրի
3. Հովհաննիսյան Կարեն Զորիկի
(3 մանդատ)

 

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից՝

 

1. Իշխանյան Դավիթ Ռուբենի
2. Մոսիյան Արթուր Արմենի
3. Բալայան Վահրամ Ռազմիկի
(3 մանդատ)

Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակից՝

1. Ստեփանյան Գեղամ Հրաչիկի
2. Մելքումյան Դավիթ Հայկի
(2 մանդատ)

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում նորընտիր պատգամավորներին Ազգային ժողովի պատգամավորի վկայական առձեռն հանձնելու պլանավորված ավանդական հանդիսավոր արարողությունը տեղի չի ունեցել` պայմանավորված Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով գործող արտակարգ իրավիճակից բխող սահմանված կարգի պահպանման անհրաժեշտությամբ: Վկայականներն ուղարկվել են պատգամավորներին:

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհավորում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր բոլոր պատգամավորներին, մաղթում բեղմնավոր գործունեություն և հաջողություններ:
Միաժամանակ իրազեկում ենք, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից հայտարարվել է, որ 2020 թվականի մայիսի 21-ի ժամը 10:00-ին հրավիրվում է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: