Բուհերի ընդունելության ու միասնական քննությունների նոր կարգը որոշ շփոթ է առաջացրել Գյումրու շրջանավարտների և ուսուցիչների շրջանում

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարի Հայաստանում բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնելու են ընդամենը մեկ միասնական քննություն։ Առարկաների ընտրությունն էլ կատարվել է տվյալ բուհերում հանձնվող ընդունելության քննությունների առարկաների շարքից:

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է 2020-2021թթ.  ուսումնական տարվա ընդունելության սկզբունքները։ Դրանց համաձայն՝ քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը դիմորդները պետք է ուղարկեն էլեկտրոնային եղանակով։ Դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի՝ մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար սահմանված է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը։ Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Միասնական ու ներբուհական քննություններն էլ անցկացվելու են մեկ փուլով՝ հուլիսի առաջին տասնօրյակում:

Ընդունելության նոր կարգը որոշ շփոթ է առաջացրել Գյումրիի ուսուցիչների, շրջանավարտների ու նրանց ծնողների շրջանում: Ասում են՝ ժամանակ է պետք հարմարվելու համար։

«Սկզբում բոլորս խուճապի մեջ էինք, չգիտեինք՝ ինչ կարող է լինել, որովհետև խոսակցություններ կային, որ քննություններ կարող են չլինել։ Սկզբում բոլորս նաև ուրախացանք, որ մեկ միասնական քննություն ենք տալու։ Բայց ինձ թվում է՝ հիմա ավելի  պատասխանատու է մեր գործը, որովհետև մրցակցությունն ավելի շատ կլինի»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց շրջանավարտ Լուիզա Գևորգյանը։

Լուիզան ապագա թարգմանչուհի կամ լեզվաբան է. դեռ չի կողնորոշվել՝ որ մասնագիտությունն ընտրել:

«Պարապել եմ Բրյուսովի անվան համալսարան դիմելու համար, պիտի հանձնեի անգլերեն ու հայոց լեզու։ Քանի որ դիմելու եմ նաև Ֆրանսիական համալսարան, պարապել եմ նաև հասարակագիտություն առարկան՝ իրավագիտության բաժին դիմելու համար։ Հիմա միասնական մեկ քննություն եմ տալու, չեմ կարող ասել՝ պարապելն իզուր էր, այնուամենայնիվ, գիտելիքը պետք կգա»,- ասաց Լուիզա Գևորգյանը։

Հստակ հաշվարկներ չկան, բայց Հայաստանում բուհ ընդունվելու համար աշակերտների մեծ մասը պարապում է կրկնուսույցի մոտ, նվազագույնը՝ երկու առարկա։ Ստացվում է, որ ընդունելության նոր կարգի հետևանքով, եթե նույնիսկ աշակերտների ու ուսուցիչների աշխատանքն ապարդյուն չէր, սակայն ծնողները ֆինանսական վնաս են կրել։

«Դիմորդների մեծ մասը բողոքում է, թե այսքան գումար ենք ծախսել, ի՞նչ պիտի լինի: Մյուս տեսակետն էլ կա՝ շատ դիմորդներ բողոքում են, որ եթե ավարտական քննություն չկա, ինչու՞ կա միասնական քննություն»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրու տնտեսագիտական վարժարանի պատմության ուսուցչուհի, կրկնուսույց Տաթևիկ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ընդունելության նոր կարգը որոշակի խառնաշփոթ է առաջացրել։

«Որոշումը հրապարակելուց հետո ոչ ոք չէր հասկանում՝ ինչ է լինելու, հայտագրումը պարզ չէ։ Պարզ չէ նաև՝ եթե բաժինը փոխեն ու առարկան փոխվի, ի՞նչ է լինելու։ Այս առումով շատ թերություններ կան: Եվ ասեմ՝ իրազեկումն էլ քիչ է։ Պաշտոնական հայտարարություններ էլ դպրոցներին չի գալիս, որ ասենք՝ տնօրենը շրջաբերականը հասցնի դիմորդին: Խառնաշփոթը կա, ծնողներն էլ մտահոգված են, որովհետև չգիտեն՝ ինչ անեն, որ հանկարծ իրենց երեխան չտուժի»,- ասաց Տաթևիկ Վարդանյանը։

Մեր զրուցակիցը նաև նշեց՝ նախարարության որոշումն ունի և՛ օբյեկտիվ կողմեր, և՛ թերություններ։

«Այս որոշման հետ համաձայն եմ, այն առումով, որ անհիմն կլիներ առանց որևէ օբյեկտիվ հիմքի ուղղակի դիմորդին դարձնել ուսանող։ Դրա համար ճիշտ եմ համարում, երեխայի աշխատանքն էլ պիտի մի ձևով երևա։ Երեխա կա՝ երկու տարի, անգամ ավելի պարապել է։ Այսօր, որպես այդպիսին, օբյեկտիվորեն են բաժինների համար նշված առարկաները։ Օրինակ՝ պատմություն առարկան իրավաբանություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն ֆակուլտետների համար, որտեղ իսկապես պատմական գիտելիքները երեխային պետք են, պահպանվել է»,- ասաց Տաթևիկ Վարդանյանը։

Ընդունելության նոր կարգի համաձայն՝ մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է նախարարության կողմից ներկայացված կատեգորիաներին համապատասխանող դիմորդներին։ Մեր զրուցակցի կարծիքով՝ այսպիսի գնահատումը, միգուցե, այնքան էլ օբյեկտիվ չէ, քանի որ մեկից ավելի քննությունների դեպքում դիմորդների միջև տարբերությունն ավելի հստակ կլիներ։

«Այս դեպքում օբյեկտիվությունը կտուժի, քանի որ շատ երեխաներ, եթե պատմությունը չեն յուրացրել, ասենք՝ լեզու են շատ լավ սովորել և հնարավորություն ունեին միավորներ ավելացնել: Այս առումով օբյեկտիվությունը տուժում է: Բնականաբար, Կառավարությունից չէինք էլ սպասում անթերի որոշում, որովհետև ելնելով այս վիճակից՝ հասկանում ենք, որ դա հնարավոր չէ»,- ասաց պատմության ուսուցչուհին։

Նշենք, որ դիմորդները ընդունելության քննության ու մասնագիտությունների նշումով դիմում-հայտը առցանց եղանակով ԳԹԿ կարող են ուղարկել մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը:

Էմմա Չոբանյան