ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ թավշյա հեղափոխության մասին պատմող «Մենակ չեմ» ֆիլմը առաջին մրցանակ է ստացել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: «Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը առաջին մրցանակ է ստացել (երկրորդ մրցանակային տեղ է գրավել) Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Շնորհավորում եմ:)»,- գրել է վարչապետը: