Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանի Ազգային ժողովը չեղարկել է օտարերկրյա բոլոր գործուղումները, որոնք նախատեսված էին մինչ այս տարվա հունիս ամիսը: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը: «Գործուղումների 99.9 տոկոսը չեղարկված է: Չունենք այնպիսի գործուղում, որ գիտենք՝ ապագայում լինելու է: Խորհրդարանական այն վեհաժողովները և այն տարեկան միջոցառումները, որոնք որ պլանավորված էին …

