ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները շարունակում են աշխատանքները անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման ուղղությամբ: Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում կանխել են 70 բջջային հեռախոսի անօրինական ներմուծման տարբեր դեպքեր: «Վարչության աշխատակիցները Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու տրանսպորտային միջոցի զննմամբ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված …

