ՍԴ խնդիր. գնալ հանգուցալուծմա՞ն, թե՞ հետ կանգնել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 14-ին Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ անգամ երկարաձգվեց, այս անգամ՝ մինչև հունիսի 13-ը։ Սա նշանակում է, որ իշխանության ծրագրած Սահմանադրական փոփոխության հանրաքվեի իրագործումն էլ ավելի է հեռվանում, թեև իշխող ուժի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է առկա և այն պետք է հանգուցալուծել։

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը համամիտ է այս տեսակետին. նա կարծում է՝ անկախ համավարակի պայմաններից՝ ՍԴ խնդիրը պետք է օր առաջ լուծել։

«Ճգնաժամը չի վերացել, և մենք այսօր ունենք կորոնավիրուսի հույսին մնացած Սահմանադրական դատարան։ Եվ մենք չենք կարող ՍԴ-ն թողնել ճգնաժամի մեջ, թողնել կորոնավիրուսի հույսին և թույլ տալ, որպեսզի համավարակի հույսին մնացած ՍԴ յոթ անդամները շարունակեն իրենց գործունեությունը և կայացրած որոշումներով խոչընդոտ հանդիսանան մեր երկրի ժողովրդավարացմանն ու առաջընթացին»,- ասաց նա։

ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման հարցը կարող է լուծել միայն Սահմանադրությունը: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Իսկ Սահմանադրությունը կարելի է փոփոխել կամ նոր Սահմանադրություն ընդունել միայն հանրաքվեի ճանապարհով։ Այս համատեքստում Զոհրաբյանն ի սկզբանե իշխող ուժի նախաձեռնած գործընթացում իրավական խնդիր էր տեսնում:

«Այն փոփոխության նախագիծը, որը հետագայում պետք է դրվեր հանրաքվեի, նախապես չի ուղարկվել ՍԴ՝ կարծիքի։ Եթե նոր Սահմանադրության նախագիծ լիներ, ոչ թե Սահմանադրության փոփոխության, ապա ՍԴ նախնական վերահսկողության կարիքը չէր լինի։ Ես հասկանում եմ նաև նախաձեռնողի՝ իշխանության մոտեցումը, որ ՍԴ-ին վերաբերող հարց է և իրենց ներկայացնելու տեսակետից կարող են, բնականաբար, խիստ սուբյեկտիվ պատասխան ստանալ։ Բայց միևնույն է, մենք ունենք այդ ընթացակարգը և դա շրջանցել չի կարելի։ Շրջանցելու դեպքում իրավական խնդիր կունենանք ապագայում»,-ասաց Զոհրաբյանը։

Նշենք, որ երեկ առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկվում է ՍԴ ճգնաժամն Ազգային ժողովի միջոցով հանգուցալուծելու հարցը։ Իշխող ուժն այս հարցով խորհրդատվություն ստանալու նպատակով դիմել է Վենետիկի հանձնաժողով։

Մերի Մարտիրոսյան