«Վրացական երազանք»-ը դեռևս չի որոշվել՝ արդյո՞ք ընդդիմադիրները կզրկվեն մանդատներից

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեռևս չի որոշել՝ կզրկվե՞ն մանդատներից խորհրդարան համապատասխան դիմումներ ներկայացրած ընդդիմադիրները։

«Մենք դեռ չենք քննարկել այդ հարցը։ Ստացվել է 20 հայտ, իսկ վաղվա համար հայտարարվել է նոր հայտերի ընդունման մասին։ Կսպասենք։ Մենք հստակ ժամանակ ունենք այս հարցը երկու շաբաթվա ընթացքում քննարկելու համար։ Մինչ այդ, բնականաբար, համապատասխան որոշում կկայացվի։ Խորհրդարանում ընդդիմություն լինի, թե՝ ոչ, բացարձակապես նույնն է՝ զրոյական արժեք։ Հիշո՞ւմ եք՝ վերջին գումարման խորհրդարանում ընդդիմությունը մտավ օրենսդիր մարմին, բայց, այնուամենայնիվ, չդադարեց պետական ​​ինստիտուտներն ապալեգիտիմացնելու և բևեռացումը մեծացնելու փորձերը։ Նրանք հավասարապես օգտագործում էին և՛ փողոցը, և՛ նիստերի դահլիճը»,- ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ավելի վաղ մանդատներից հրաժարվելու մասին հայտարարել են «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» անդամները և «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Գիորգի Վաշաձեն։ Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնեն «Վրացական երազանք»-ի պատգամավորները լիագումար նիստում։

Միայն Գեորգի  Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչները դեռևս չեն հրաժարվել ընդդիմության մանդատներից, բայց նրանք նույնպես չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի