Սիրիայում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալները գրոհում են Հալեպի ուղղությամբ. կառավարական հսկողության տակ գտնվող տարածքներ են գրավվել

Լուրեր

06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
Բոլորը

Սիրիայի հյուսիսում ընդդիմության վերջին անկլավում գտնվող ապստամբները, որոնց աջակցում է Թուրքիան, լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել սիրիական բանակի դեմ և տարածքներ գրավել։ Ապստամբների հարձակումն ընդգրկում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող առնվազն 10 շրջան Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում։

Al Jazeera-ն գրում է, որ սիրիական բանակի տասնյակ զինվորներ և ապստամբ զինյալներ են սպանվել հյուսիսային Հալեպ նահանգում, որտեղ Հայեթ Թահրիր ալ-Շամ (HTS) զինված խմբավորումը և դաշնակից ուժերը գրավել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զինվորականների վերահսկողության տակ գտնվող առնվազն 10 շրջաններ:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հայտնել է, որ գրեթե 100 մարտիկ և զինվոր է սպանվել բախումների ժամանակ՝ HTS-ի կողմից իրականացված գործողությունից հետո, որը վերահսկում է Սիրիայի հյուսիս-արևմուտքի մեծ տարածքը:

Նշվում է, որ սպանվել են HTS-ի 44 անդամներ, ինչպես նաև դաշնակից զինված խմբավորումների 16 անդամներ:

«Ավելին, սիրիական ռեժիմի ուժերի 37 անդամներ, այդ թվում՝ տարբեր աստիճան ունեցող առնվազն չորս սպա, գերեվարվել են, գրավվել են զենքի պահեստներ, զրահամեքենաներ, տեխնիկա և ծանր սպառազինություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Մոնիթորինգային խումբը նաև նշում է, որ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ են զոհվել ու վիրավորվել բախումների հետևանքով, սիրիական բանակի ուժերը «հարյուրավոր արկեր և հրթիռներ են արձակել քաղաքացիական և ռազմական դիրքերի ուղղությամբ»:

Այս հարձակումն առաջին զգալի տարածքային առաջխաղացումն է 2020 թվականի մարտից ի վեր, երբ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ հրադադարը ժամանակավորապես դադարեցրել էր լայնածավալ ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևմուտքում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի