ՌԴ-ն պատրաստվում է Արևմուտքի դեմ պատերազմի՝ ուղիղ ռազմական առճակատման․ Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավար

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Ռուսաստանը շարունակում է պատրաստվել արևմտյան երկրների հետ իրական ռազմական առճակատման, սակայն մինչ այդ նա կարող է փորձել անմիաբանություն ստեղծել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամների միջև։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախագահ Բրունո Կալը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ ՌԴ լայնածավալ հարձակմանը կնախորդեն տեղական գործողությունները, որոնք նախատեսված են ՆԱՏՕ-ի կանոնադրությունը փորձարկելու համար։ Խոսքն այն մասին է, որ Մոսկվան փորձելու է խաթարել ՆԱՏՕ-ի անդամներին ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերելու պարտավորությունները, որոնք ամրագրված են պաշտպանական դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածում։

Ըստ գերմանացի պաշտոնյայի՝ բարձրաստիճան ռուս պաշտոնյաները դիտարկում են, թե ինչպես ստեղծել «արտակարգ իրավիճակ» ՆԱՏՕ-ի երկրներից մեկի համար, որտեղ դաշինքի մյուս անդամները «համապատասխանաբար չեն արձագանքի»։ Որպես օրինակ՝ BND-ի ղեկավարը բերել է հնարավոր «կարճաժամկետ հարձակումը» Նորվեգիայի Շպիցբերգեն արշիպելագի վրա՝ «տարածքային մաքրման» նպատակով։ Ռուսաստանը հատուկ իրավունքներ ունի Սվալբարդում, բայց, միևնույն ժամանակ, Օսլոյի քաղաքականությունն արշիպելագում օտարերկրացիների նկատմամբ վերջին տարիներին խստացել է։

Կալի կարծիքով՝ ՌԴ-ի տեղային միջամտության մյուս հնարավորությունը հակամարտությունն է Բալթյան երկրների հետ՝ տեղական ռուսալեզու փոքրամասնությունների պաշտպանության պատրվակով։

«Եթե ​​նման հակամարտություններում չօգտագործվի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, ՆԱՏՕ-ն կձախողվի որպես պաշտպանական դաշինք։ Սա է Ռուսաստանի Դաշնության նպատակը։ Եթե օգնության ցուցաբերումն անարդյունավետ լինի, Ռուսաստանը կարող է ընդլայնել իր ազդեցությունը Եվրոպայում ագրեսիվ ուժային քաղաքականության միջոցով»,- ասել է նա՝ կրկնելով, որ այս տասնամյակի վերջում Ռուսաստանը բավականաչափ ռեսուրսներ կունենա արևմտյան երկրների հետ ուղղակի ռազմական առճակատման համար։

Նա առաջին անգամ այս կարծիքը հայտնել է հոկտեմբերին Բունդեսթագում Գերմանիայում հետախուզական ծառայությունների գործունեության մոնիթորինգին նվիրված հանդիպմանն ունեցած ելույթում։ Կալը նշել էր, որ Կրեմլն ազդում է Գերմանիայի աջ և ձախ քաղաքական ուժերի վրա, որոնք «միամտաբար կրկնում են այն, ինչ գալիս է Մոսկվայից»։ Նա նաև հայտարարել էր, որ դա ոչ միայն ազդում է Գերմանիայում տարբեր մակարդակների ընտրությունների վրա, որոնցում աջ և ձախ պոպուլիստները հաջողության են հասել 2024 թվականին, այլ նաև խորացնում է Գերմանիայի քաղաքական լանդշաֆտի բաժանումը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի