Շրջադարձ դեպի Եվրոպա՞, թե՞ կուրս դեպի Մոսկվա․ Երևանը՝ ընտրության ու բալանսավորման արանքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.01.2025 | 00:06
«Զանգեզուրի միջանցք»-ը պետք է բացվի և կբացվի․ Ալիևը դարձյալ սպառնացել է՝ ՀՀ-ն «ֆաշիստական պետություն» անվանելով
07.01.2025 | 23:30
Հյուսիսային Կորեան հայտարարել է հաջողությամբ գերձայնային հրթիռ փորձարկելու մասին
07.01.2025 | 23:19
Կալանավորված լրագրողների թվով Ադրբեջանը Եվրոպայում առաջին հնգյակում է
07.01.2025 | 23:07
ՆԱՏՕ-ն մոտ տասը նավ կուղարկի Բալթիկ ծով
07.01.2025 | 22:54
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է «Երևանի ՋԷԿ»
07.01.2025 | 22:39
Սիրիան Թուրքիայից և Կատարից երկու «լողացող» էլեկտրակայան կստանա
07.01.2025 | 22:19
Ալիևը հայտարարել է, որ ՀՀ-ի հետ սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպումը տեղի կունենա հունվարին
07.01.2025 | 22:08
Հայկ Մարությանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ կապված տրանսպորտի թանկացման հետ
07.01.2025 | 22:00
ԵԱՏՄ «խորթ զավակը»․ Սերժ Սարգսյանի «ռացիոնալ» որոշումը և Հայաստանի շահը
07.01.2025 | 21:50
Երեք կտրոն պատռել եմ, գցել աղբամանը․ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կրճատվել է՝ դառնալով 3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.01.2025 | 21:42
Ադրբեջանական SOCAR-ը 7 միլիարդ դոլար կներդնի Թուրքիայում
07.01.2025 | 21:30
Սա եվրաինտեգրվող երկի՞ր է․ Սերժ Սարգսյանի օրոք ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ առևտուրն ավելի բարձր էր, քան՝ հիմա․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.01.2025 | 21:12
Կոյուղաջուրը լցվում է տները. Ավանի բնակիչներն ահազանգում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.01.2025 | 20:58
Թուրքիայում Էգեյան ծովի տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության աճը կարող է հանգեցնել 7,5 մագնիտուդով երկրաշարժի
07.01.2025 | 20:45
ՌԴ-ն կարող է Հայաստանի դեմ կտրուկ քայլերի գնալ, եթե ռազմաբազայի կամ սահմանապահների դուրսբերման հարց բարձրանա․ Հայկ Խալաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը գնում է դեպի Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք․ այս տարի արտաքին քաղաքական դիսկուրսում գերակշռող էին այս հարցադրումն ու դրա վերաբերյալ մեկնաբանությունները։ Factor TV-ն ամփոփել է թեմայի առնչությամբ երկրի առաջին դեմքերի հայտարարություններն ու գործողությունները։

Տարեսկզբին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կողմերի հռետորաբանությունը կոշտ էր։ Ապրիլին, Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում։ Հայաստան-ՌԴ պատմական հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-ՌԴ հարաբերություններին, արձանագրեց նա։

Հայ և ռուս պաշտոնյաների միջև հեռակա բանավիճերի պակաս չկար։ Փետրվարին Փաշինյանը Փարիզում France-24-ին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ Հայաստանը, ըստ էության, սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն Երևանում՝ խորհրդարանում, Փաշինյանը չբացառեց, որ Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

Վարչապետը նաև հայտարարել էր՝ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ և հոկտեմբերին Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին դուրս գալ փողոցներ և տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ Կառավարությունը։

Զուգահեռաբար պաշտոնական Մոսկվան Երևանին ուղիղ մեղադրում էր հայ-ռուսական հարաբերությունները գիտակցաբար փլուզելու համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել էր՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները լավատեսություն չեն ներշնչում:

Երևանի գնահատմամբ՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը ձախողել են դաշնակցային պարտավորությունները, Մոսկվան հակառակն է պնդում: Ըստ Լավրովի՝ Երևանն ինքը չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում, իսկ կառույցը բազմիցս պաշտպանել է Հայաստանի շահերը ծանր իրավիճակներում։ Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետն ԱԺ-ում հայտարարեց՝ ՀԱՊԿ անդամ առնվազն 2 երկիր մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Մայիսի 8-ին էլ ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը։

Հետո ՌԴ-ից մեկ այլ մեղադրանք եղավ Հայաստանի հասցեին․ Լավրովը հայտարարեց, թե Երևանը սաբոտաժի է ենթարկում Հայաստանի՝ Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնագիրը։ Հայաստանը չի կարող սաբոտաժի ենթարկել պայմանավորվածությունները՝ հակադաձեց Երևանը՝ ՌԴ գործընկերներին կոչ անելով «կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը։

Հռետորաբանությունն ավելի կոշտացավ, երբ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց՝ Ռուսաստանն է եկել, հայերից վերցրել Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանին տվել։ Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թաքնված սպառնալիք հնչեցրեց՝ հիշեցնելով՝ ՀՀ ներմուծվող ցորենի 99 տոկոսը ՌԴ-ից է։

Զախարովայի հաջորդ հեռակա բանավեճն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ էր հայաստանցի պաշտոնյաների՝ ուկրաինական Բուչա այցի առիթով։

Եվս մեկ ռաունդ էլ՝ Թուրքիայի և Իրան հետ սահմանից ռուս սահմանապահներին հանելու հարցի հետ կապված։

Ի վերջո, հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայացած Փաշիյան-Պուտին հանդիպման արդյունքներով համաձայնություն էր ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ Օգոստոսին ռուս սահմանապահներն արդեն իսկ հեռացել էին եկել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից:

Ուշագրավ է, որ տարվա երկրորդ կեսին կողմերը միմյանց հասցեին սկսեցին ավելի զուսպ արտահայտվել։ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով իր ընտանեկան լրատվամիջոցի հարցին՝ ասաց՝ ճիշտ չի համարում, որ, օրինակ, ՌԴ-ի մասին խոսելիս օգտագործում են «ջղաձգվել» բառը։

Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները զուգահեռաբար սկսեցին ավելի զգույշ ընտրել բառերը ՀՀ իշխանությունների մասին արտահայտվելիս։ Տարեվերջին օրակարգում դարձյալ ՀԱՊԿ-ն էր․ Փաշինյանն ԱԺ-ում պատգամավորներին հայտնեց՝ մենք մեզ ՀԱՊԿ-ից արդեն դուրս ենք համարում։ Կրեմլից զգուշացրին՝ Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների մասով և երկու տարի կարող է չվճարել, բայց հետագայում կկայացվեն համապատասխան որոշումներ։

Մինչ Մոսկվան ու Երևանը տարբեր թնդության բառապաշարով մեղադրանքներ էին ուղղում միմյանց, ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ քայլեր են անում՝ ՀՀ արտաքին քաղաքականությունն առավելագույնս դիվերսիֆիկացնելու համար։

Ապրիլին Բրյուսելում Փաշինյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Բրյուսելյան այդ հանդիպման արդյունքներով Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ, իսկ ԱՄՆ-ը Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։

Այս տարի սկիզբ դրվեց նաև Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։ Մարտին էլ Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին ու ԵՄ Խորհրդին՝ աջակցել Երևանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։

Փաշինյանն արձագանքեց՝ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ Վարչապետը կրկնեց դեռևս 2023-ի հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում արված հայտարարությունը։

Իսկ որքանո՞վ են հայաստանցիները պատրաստ մոտ լինել ԵՄ-ին․ հանրաքվե անցկացնելու համար «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը սեպտեմբերին ստորագրահավաք նախաձեռնեց։ Օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ բերելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը հավաքվեց ժամկետից շուտ։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  Փաշինյանն ասել էր, որ հնարավոր է համարում անգամ 300 հազար ստորագրություն հավաքելը, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

Արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կլինի, որոշողը հենց իշխող կուսակցությունն է․ ԱԺ-ում արդեն շրջանառության մեջ է դրվել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Եթե ՔՊ-ն կողմ քվեարկի, ապա հարցը կդրվի հանրաքվեի։ Եթե ԱԺ-ն հավանություն չտա, այդ դեպքում կազմակերպիչները ստիպված կլինեն հավաքել 300 հազար ստորագրություն, այդ դեպքում հանրաքվեն կկայանա իրավունքի ուժով։

Ի վերջո, ՀՀ-ն գնում է եվրաինտեգրմա՞ն ճանապարհով, թե՞ մնում է ՌԴ-ի ուղեծրում․ տարեվերջին այս հարցին աննուղակի անդրադարձավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆիննական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։  Թերևս, ժամանակն է կայացնել համարձակ քաղաքական որոշումներ, ասել էր Միրզոյանը։ Թե ինչ համարձակ որոշումների մասին է խոսքը, նախարարը փակագծեր չի բացել։

Մինչ այդ, Փաշինյանը խոսում է բալանսավորված արտաքին քաղաքականության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան