Ինչու է փոխվում ՀՀ օրհներգի տեքստը. նախարարի տեղակալի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։

Նա նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ կունենանք օրհներգի մեկ միասնական տարբերակ, որը կօգտագործվի բոլոր միջոցառումներին՝ որակյալ ձայնագրություններով և ճշգրիտ կատարումներով.«Մենք պետական բարձրորակ խմբեր ունենք՝ երգչախումբ, վոկալ, նվագախմբեր։ Կհանձնարարենք և կանենք»։

Փոխնախարարը նշեց, որ օրհներգի տեքստից ոչ մի բան չի հանվել․ «Ամբողջական տեքստը, որը կար 2006 թվականի տարբերակում, ամբողջությամբ մնացել է, տների տեղափոխություն է տեղի ունեցել։ Հիմնը պետք է ունենա իր դինամիկան, որպեսզի տրամաբանական զարգացում կատարվի։ Առաջին տան մեջ մենք խոսում ենք հայրենիք-պետության մասին, երկրորդում՝ ազատության փիլիսոփայության մասին, երրորդում՝ պետականության մյուս կարևոր նշանի՝ դրոշի մասին, և այն վերջացնում ենք ուղերձով՝ «թող միշտ պանծա Հայաստան», որն ուղերձ է այսօրվա քաղաքացուն»։

Դիտարկմանը, թե այն հեղինակային ստեղծագործություն է, արդյո՞ք իրենք իրավասու են փոփոխելու՝ Դանիելյանը պատասխանեց.«Միքայել Նալբանդյանը գրել է «Իտալացի աղջկա երգը», որն ուրիշ տրամաբանությամբ և ուրիշ ակնկալիքներով է եղել։ Իսկ հիմա մենք խոսում ենք պետական օրհներգի մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։