Ընդունում եմ, բացթողում ունենք․ Էրեբունու թաղապետը՝ Փաշինյանի մատնանշած խնդիրն աչքաթող անելու մասին

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը կառավարության արդեն երկրորդ նիստին անընդմեջ անդրադառնում է մայթերին տիրող իրավիճակին։ Նա մասնավորապես խնդրահարույց է համարում այն, որ մայթերն օգտագործվում են որպես կայանատեղի կամ շինաշխատանքերի նպատակով փակվում շինանյութով։ Այսօրվա նիստին էլ Փաշինյանը նմանատիպ մեկ այլ խնդիր ներկայացրեց։

««Լվա ինքդ» օբյեկտները տեղակայված են մայթի եզրին, երբ որ մեքենայի չորս կողմը պտտվում ենք ջրի շիթերով, ակնհայտ է, որ ջրի շիթերը դուրս են գալիս դեպի մայթ։ Իմ բախտը բերեց, որոշ մարդիկ նկատեցին, ասացին՝ «մի րոպե, մի պզզացրեք, վարչապետն ա ստեով անցնում»,- ասաց նա։

Մինչ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի դիրքերից փորձում է լուծել համայնքապետերի կամ վարչական շրջանների ղեկավարների լիազորությունների շրջանակներում գտնվող խնդիրները, Factor TV-ն այսօր արձանագրել է, որ Փաշինյանի հայտարարություններից հետո էլ նման խնդիրները մնում են։

Մասնավորապես, Փաշինյանը մինչ այսօր կառավարության նիստին ահազանգում էր զավթված մայթերի խնդրի մասին, մենք արձանագրեցինք, որ Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում՝ Էրեբունի ԲԿ-ի դիմաց, քաղաքացիների համար ամբողջությամբ փակվել է մայթի զգալի հատվածը և շինարարություն է իրականացվում։ Ու մինչ քաղաքացիներն անցուդարձը ստիպված կազմակերպում են փողոցի երթևեկելի հատվածով, քանի որ մայթի այդ հատվածն ամբողջությամբ փակ է, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը Factor.am-ի հետ զրույցում պնդեց, թե մի փոքր են առաջ եկել։

«Ակտագրվել է այդ հասցեն, բայց իր սահմանում է եղել, մի թեթև բերվել է առաջ»,- ասաց Բալայանը, սակայն, երբ լսեց մեր փաստարկները, թե ինչպես է մայթը զավթվել, փոխեց իր նախկին խոսքերը։

«Բերել փակել է, վաղը հետ կտա, իր վրա այսօր վարչական ակտ է գրվել, տուգանվել է։ Ընդունում եմ՝ կա բացթողում, բայց վաղը կբերենք նախնական տեսքին, ամեն օր շրջայց ենք կատարում»,- ասաց նա։