ԱԺ այսօրվա նիստում քննարկված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցում արդյո՞ք Կառավարությունը հասնելու է մինչև 90-ական թվականներ: «Ուսումնասիրության ժամկետն այս պահին նշված է 1991 թվականից այս կողմ ընկած ժամանակահատվածում։ Ես նշեցի, որ Կառավարությունը կառաջարկի …

