ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ազատ տեղաշարժի կանոնների խախտման դեպքում տուգանքը մեղմացնել՝ 100 հազարից դարձնելով 10 հազար դրամ։ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ եթե նախկինում անձը ենթարկվել է 100-250 հազար դրամի տուգանքի, ապա եռամսյա ժամկետում կվերանայվեն այդ վարչական …

