Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ազատ տեղաշարժի կանոնների խախտման դեպում տուգանքը մեղմացնել՝ 100 հազարից դարձնելով 10 հազար դրամ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն օրինագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին առաջարկեց հստակեցնել. «Այսինքն՝ բաց տարածքներում դիմակ չկրելու դեպքում տուգանքը 10 հազար դրամ եք սարքում, փակ տարածքներում տուգանք …

