Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի «փայլուն» որակմանը, հայ-ռուսական հարաբերությունները, հատկապես՝ տնտեսական ոլորտում, ամենևին չեն շողում։ Վերջին ապացույցը օրերս էր, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մերժեց ԵՏՄ անդամներ Հայաստանի ու Բելառուսի առաջարկը՝ մինչև 2025 թվականը ձևավորել միասնական էներգետիկ շուկա։ «Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում հատկապես այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը: Ինչպես ես բազմիցս …

