Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը թարգմանվել է ասորերեն և հնդկերեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանությունը ենթադրում է համալիր մոտեցում, հետևաբար մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները պետք է կարողանան արտակարգ դրությանն ու մարդու իրավունքների …

