Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է ահազանգել Սպիտակի բնակչուհի Ս․ Ս․-ը և հայտնել, որ 2020 թ․ մարտի 24-ից բռնի պահվում է Ավան հոգեկան առողջության կենտրոնում։ Կինը հոգեբուժարանում է հայտնվել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի գործողության պատճառով։ Նա բողոքել է, որ որդին, իր կարծիքով, անհիմն քրեական հետապնդման է ենթարկվում, և որպես բողոքի նշան փորձել է բենզինով ինքնահրկզվել։ …

