24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ վարկեր տրամադրելու պատրվակով խարդախություն կատարելու համար. ՔԿ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ  Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից վարկեր տրամադրելու պատրվակով տարբեր քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը խմբի կազմում, ինչպես նաև միայնակ, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ,  2020թ. փետրվարից ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում  արագ վարկ տրամադրելու մասին հայտարարություններ է տեղադրել «Ֆեյսբուք» սոցիալական կայքում, որի միջոցով վերջինիս հետ կապ հաստատելով՝ տարբեր քաղաքացիներ իրենց անվամբ վարկ ձևակերպելու ցանկություն են հայտնել:

Երիտասարդը, ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից,  քաղաքացիներից պահանջել ու ստացել է նրանց անձնագրային տվյալները, որոնք առցանց եղանակով մուտքագրելով վարկային կազմակերպության կայքում, ձևակերպել է վարկային հայտեր, որոնք հաստատվել են: Գումարը տրամադրելու նպատակով երիտասարդը հանդիպել է նրանց հետ, վերջիններիս տրամադրել վարկի գումարները: Այնուհետև վարկային կազմակերպության հաշվեհամարին հետ փոխանցելու պատրվակով վերջինս այդ գումարները վճարային տերմինալի միջոցով փոխանցել է իր էլեկտրոնային դրամապանակին, ապա տարբեր պատրվակներով հեռացել է՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելով նշված գումարներն ու քաղաքացիներին պատճառելով խոշոր և զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածի (խարդախություն) 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ խարդախությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու, հայտնաբերելու, ինչպես նաև՝ նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: