ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել: Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքային խումբը հերթական այցն է կատարել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Ամբողջությամբ ավարտվել են նաև ուղղաձիգ հատակագծման աշխատանքները, ներտարածքային կոմունիկացիաների տեղադրումը: Ծրագրի իրականացման համար կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեին …