Նիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի որոշմամբ Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում. այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեպանությունը: «Նիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղար Անկի Բրուկերս-Կնոլը Ներկայացուցիչների պալատին մարտի 27-ին հղած նամակով տեղեկացրել է, որ 2018թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգալիորեն նպաստել են երկրում իրավակարգի և օրենքի գերակայության …

