Այսօր որևէ հուշարձանային լանդշաֆտ պատվիրելը միայն իշխանության ձեռքում չէ։ Դա կարող է անել նաև հասարակությունը։ Այստեղ, անկախ մեզանից, առնչվում ենք այն հարցին, թե ովքեր են հերոսները և ով է իրավասու կարգել այդ հերոսներին։ Պետք է դիտարկել նաև այն հարցերը, թե ովքեր են դնում արձանները և որքանով է այսօրվա արձանային լեզվին հարիր որևէ քաղաքական դեմքի արձանը …