Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը ռուսական RIA Novosti լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ հուլիսի կեսերին ակնկալվում է վերսկսել զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը։ «Հուսով եմ, որ Ռուսաստանի հետ օդային մեր հաղորդակցությունը վերսկված կլինի հուլիսի կեսին»,-ասել է նա։ Նախարար Էրսոյը նշել է, որ Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերն օրեցօր նվազում են …

