Դատաիրավական ճգնաժամը Հայաստանում պետք է հանգուցալուծում ստանա, ձգձգումը կհանգեցնի քաոսի. Նարինե Դիլբարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցը բանասեր, լեզվաբան, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանն է: Նա անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակին և ներքաղաքական դրությանը:

-Տիկի՛ն Դիլբարյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրավիճակը  Հայաստանում շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք. «Պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք՝ համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի նորից չգնանք ծայրահեղ սահմանափակումների։ Պետք է կարանտինային պայմաններ ապահովենք՝ առանց կարանտին հայտարարելու»,- ասել է Փաշինյանը: Նրա այս հայտարարությունը շատ քննարկվեց հանրության շրջանում: Ըստ Ձեզ՝ պրակտիկորեն հնարավո՞ր է դա իրականացնել:

-Կարծում եմ՝ համապատասխան կարգապահության, քաղաքացիական դիրքորոշման պարագայում այո՛, հնարավոր է: Ես հասկանում եմ վարչապետի անհանգստությունը: Դուրս գալով փողոց և տեսնելով, թե մարդիկ որքան հախուռն են իրենց դրսևորում և հետևելով թագավարակով ախտահարվածների վերաբերյալ թվերին,  հետևելով առողջապահության նախարարի արձանագրումներին այն մասին, որ ախտահարվածների շրջանում  ծանր և շատ ծանր դեպքերի քանակն աճում է, և գիտեք, արդեն փոխվել է մարտավարությունը՝ թեթև ախտահարվածներին տուն են ուղարկելու, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի ահազանգը ճիշտ է:  Հայաստանի, և, առհասարակ, աշխարհի բնակչության մի մասը  կարծում է, թե սա խաբկանք է կամ բանդագուշանք, բայց իրական փաստերը ցույց են տալիս, որ սա խաբկանք չէ, և խելամիտ զգուշությունը մեզ կարող է միայն օգնել ավելի արագ  դուրս գալ  այս իրավիճակից:

-Անհատի, քաղաքացու գիտակցության մակարդակը ինչպե՞ս կգնահատեք: Նկատելի է, որ վերջին շրջանում մարդիկ անընդհատ դժգոհում են. սկզբում դժգոհում էին տանը մնալուց, կարանտինային պայմաններից, հիմա այն բանից, որ ազատ տեղաշարժվում են, բայց ստիպված են դիմակներ կրել և այլն:  Ի վերջո, կառավարություն-հասարակություն առողջ  երկխոսությանը հասնելու համար ի՞նչ է հարկավոր:

-Ինձ թվում է՝ դա շատ բարդ երկխոսություն է, որովհետևե երևի երբեք մեր հանրությունը քաղաքացիական կարգապահությամբ չի փայլել: Եկեք անկեղծ լինենք՝ միշտ վերապահումով են վերաբերվել ցուցումներին: Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ պարետատունը հաճախ կայացնում է որոշումներ, որոնք բացարձակ տրամաբանությանը մոտ չեն, հակասական են: Դրա պատճառով բարձրանում է քննադատության ալիք, հետո վերասրբագրումների  կարիք է լինում: Այդուհանդերձ, երկու կողմն էլ՝ մենք՝ քաղաքացիներս և պարետատունը, կառավարությունը պետք է դրսևորեն իրար լսելու և անմիջապես ընկալելու  պատրաստակամություն: Բացի այդ՝ ես կարծում եմ՝ եթե պարետատունը որոշումներ է կայացնում, այդ որոշումների մասին պետք է  խորքային մտածել, մասնագետների հետ խորհրդատվություններ կազմակերպել, դրանք քննարկել, հետո  հրապարակել, ունենալ այնպիսի ուժեր, որոնք դրանc կհետևեն: Մի օրինակ բերեմ՝ մեզ մոտ ազատ տեղաշարժի կանոնների խախտման դեպքում 100 հազար դրամ տուգանք էր սահմանվել, բայց տուգանքը պետք է ուղիղ  համեմատական կապի մեջ լինի տվյալ երկրի բնակիչների  ունեցած եկամուտների հետ: Տեսեք, թե որքան ժամանակ պահանջվեց, որպեսզի տուգանքի չափը 100 հազարից դառնա 10 հազար դրամ: Քաղաքացիների զգալի մասը չէր վճարում 100 հազար տուգանքը. երբ տուգանքը շատ է բարձր, մարդ մտածում է, որ միևնույն է՝ չի վճարի, բայց երբ խոսքը խելամիտ թվի մասին է, մարդ ափսոսում է իր գումարը և դառնում է ավելի կարգապահ: Մտրակի և կարկանդակի տրամաբանությունը  միշտ արդիական է:

-ՀՀ առողջապահության նախարար Արսեն  Թորոսյանը չի բացառում, որ դիմակ կրելը պարտադիր կլինի մեկ կամ երկու տարի: Ըստ Ձեզ՝ սա ինչպե՞ս կանդրադառնա քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Դա ենթադրում է հավելյալ ծախս, որը, համաձայնեք,  քաղաքացիներից շատերը չեն կարող իրենց թույլ տալ:

-Համաձայն եմ, ուստի կարծում եմ, որ կառավարությունը  արտակարգ դրության պայմաններում ոչ միայն կարող է, այլև պետք է մասնակցի  պաշտպանիչ միջոցների գնագոյացման հսկմանը: Դիմակներ մարդիկ միշտ են կրել. եթե պատմական քրոնիկոնը նայենք,  անգամ 18-րդ դարում են կրել, տարբեր համաճարակաների ժամանակ: Հնարավոր է, որ մենք էլ ստիպված լինենք տևական ժամանակ փակ տարածքներում դիմակ կրել, բայց դրա համար պետք է  ոչ միայն քաղաքացիների ինքնագիտակցությունը բարձրացնել, այլև միջամտել և սահմանել դիմակի գինը՝ 30-50 դրամ, որպեսզի այն հասանելի լինի հանրությանը: Եթե սահմանում ես կանոն,  որն ունի հիմքեր գոծելու, պետք է հետևես  նաև դրա իրականացման  իրատեսությանը:

Ստեղծված իրավիճակում ներքաղաքական լարվածություն նկատու՞մ եք, օրինակ՝  արագ կերպով Սահմանադրական դատարանի կազմ են փոխում. 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորները կհեռանան, նոր կազմը նոր նախագահ կընտրի:  Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները նոր տարբերակ են մշակել Սահմանադրական դատարանի կազմը փոխելու համար:

-Հիմա հայ իրականության մեջ լեգալիստների՝ օրենքի տառին հետևողների, և հեղափոխականների  բանավեճ է ծավալվել: Իմ համոզմամբ՝ օրենքի տառը բավական կարևոր է: Հասկանում եմ, որ համավարակը քաղաքական  շատ գործընթացներ կասեցրել է, բայց հետևելով  աշխարհի օրինակին՝ կարող ենք ասել, որ համավարակը նաև արագացնում է քաղաքական շատ գործընթացներ Արևելյան,  Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում: Կարող եք տեսնել  քաղաքացիական անհնազանդության, ըմբոստության դրսևորումներ: Երբ ճնշված  է լինում մարդու աշխատելու, տեղաշարժվելու իրավունքը, միշտ էլ ընդվզում է ծագում: Եկեք ընդունենք, որ դատաիրավական ճգնաժամը Հայաստանում պետք է հանգուցալուծում ստանա, բայց այն պետք է լինի  հանրային, մասնագիտական ուժերի հետ խորհրդակցություններից հետո:  Եկեք արձանագրենք, որ  միայն անկախ դատաիրավական համակարգ ունենալով կարող ենք պետության հավասարակշռված առաջընթացն ապահովել: Ցանկացած պարագայում ռիսկեր կլինեն, բայց դրանք պետք է հաշվարկվեն և կայացվի հավասարակշռված մոտեցում: Առաջընթացը  ավելի երաշխավորելի է, քան գործընթացը ձգձգելը: Ձգձգումը բերում է տեղապտույտ, որը կարող է հանգեցնել քաոսի և կազմաքանդման:

 

Աննա Բաբաջանյան