06 Մարտ 2020 | 10:17
ՊՆ-ում ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացում խախտումներ են արձանագրվել. ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից տեղեկացնում են, որ ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են գնման գործընթացներին վերաբերող խախտումներ, մասնավորապես՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի, պլանավորման, գնման ձևերի ընտրության, մատակարարման, մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։ …