«Կոնկրետ Գոգյանի հետ տղամարդկային զրույց ունենալը ինձ համար աբսուրդ է»․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը հրավիրվել է ԱԱԾ՝ «զրույցի»

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ երեկ ու այսօր իրեն հրավիրել են ԱԱԾ։ Մեր հարցին, թե ինչ գործի շրջանակներում եք հարցաքննվել, փոխնախարարը պատասխանեց՝ չի հարցաքննվել, գնացել է զրույցի։

Փորձեցինք հստակեցնել՝ արդյոք այդ զրույցը կապված է ԲՈԿ-ի՝ հրաժարական տված նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարության հետ, թե նախարարությունում հովանավորչությունը մեծ է: «Ինձ հրավիրել են ԱԱԾ զրույցի, բայց չեմ ցանկանում մեկնաբանել, թե ինչ զրույց է եղել»,- պատասխանեց Թամրազյանը։

Նա նշեց, որ ինքը որևէ գործով կարգավիճակ չունի։ Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Գոգյանի հետ «տղայական ռազբորկա» է ունեցել, փոխնախարարն ասաց․ «Ես ո՞նց կարող եմ Գոգյանի հետ ձեր նշած բառերով «ռազբորկա» ունենալ։ Իմ ու պարոն Գոգյանի միջև բացի գործնական խոսակցություններից, այլ բան չի եղել, ես միայն շփվել եմ այդ շրջանակներում, մեր խոսակցությունները եղել են այդ շրջանակներում, իսկ ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող «տղայական խոսակցություններին», ես կարծում եմ՝ աբսուրդ է Գոգյանի հետ նման որևէ ձև խոսակցություն ունենալը»։

Հարցին, թե ինչ է նշանակում՝ աբսուրդ է Գոգյանի հետ նման որևէ ձև խոսակցություն ունենալը, խնդիրը Գոգյանի՞ մեջ է, թե խոսակցության բովանդակության: «Կոնկրետ Գոգյանի հետ տղամարդկային զրույց ունենալը ինձ համար աբսուրդ է»,- նշեց փոխնախարարը։

Անդրադառնալով մեր հարցին, թե ինչ հովանավորչության մասին է խոսքը, ում եք անձամբ Դուք հովանավորում, Թամրազյանը պատասխանեց․ «Ե՞ս, ես ճիշտն ասած ոչ մեկին չեմ հովանավորում, ինչ վերաբերվում է ձեր նշած անձի ասած հովանավորչությանը, ապա դրա մասին թող ինքը պարզաբանումներ տա, բացարձակ չի համապատասխանում իրականությանը հայտարարությունը, թե ես որևէ մեկին հովանավորում եմ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխատանքից ազատվեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, որը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե նախարարությունում առկա է հովանավորչություն, և կան գրագողություն կատարած, բայց որոշակի պաշտոններ զբաղեցնող անձիք։

Լիլիթ Շաբոյան