Պատերազմի սպառնալիքներն ու ռազմատենչ կեցվածքն Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման բաղադրիչներն են. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Արցախի նախագահի երդմնակալության մասին Ադրբեջանի հայտարարությանը

Լուրեր

30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
Բոլորը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Արցախի նորընտրի նախագահի՝ Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությանը:

«Հարկ եմ համարում նշել, որ պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը՝ լինեն դրանք հայտարարությունների, թե միջազգային հաձնառությունների խախտմամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են, որոնք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմերի դիրքորոշումների և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրա: Այնուհանդերձ, դրանք միանշանակորեն վնասում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը, որն անհրաժեշտ է բովանդակային հարցերի դիտարկման համար: Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախի ժողովրդին ժողովրդավարական գործընթացների արդյունքում իշխանություն ձևավորելու կապակցությամբ՝ ցանկանում ենք վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի սերտորեն համագործակցել խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող նոր իշխանությունների հետ և այդ համատեքստում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմանափակման»: