Հայկական բանակը պետք է հարձակվի, եթե նկատվի՝ ադրբեջանական զորավարժությունները վերածվում են ռազմական գործողությունների. Լևոն Շիրինյան

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ադրբեջանական զինուժի զորավարժությունները քաղաքագետ Լևոն Շիրինյանը ուժի ցուցադրություն է որակում:

«Զարմանալի չէ։ Կուտակումները կան արդեն քանի տարի։ Վերակազմություններ կան, որոնց մասին պարբերաբար հայտնվել է, ուրեմն՝ հերթական փուլն է։ Հայաստանը պրեսինգի տակ է։ Շատ հնարավոր է՝ շատերն իրար հետ համաձայնեցնում են։ Զինված ուժերն իրենց գործը պիտի անեն, իսկ Հայաստանի դիվանագիտական կորպուսն Իրանի հետ ակտիվ երկխոսության մեջ պետք է լինի։ Գիտեք՝ Իրանին ձեռնտո՞ւ է, իսկ եթե դա Իրանի դե՞մ է։ Ես էլ ասում եմ՝ Իրանի դեմ է զորավարժությունը, ներկայացնում է Հայաստանի դեմ»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետը։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, թե մայիսի 18-ից 22-ն անցկացվող ռազմական զորավարժություներին կմասնակցեն մինչև 10 հազար զինծառայողներ, շուրջ 120 միավոր հրետանի և զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային համալիրներ, 30 միավոր ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող զորավարժության անցկացումը։

«Հատկանշական է, որ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ»,- նշել է ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական զորավարժությունները որակելով վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011 թվականի Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման դրսևորում։

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի կարծիքով՝ նման ծավալի զորավարժություն առանց պլանավորման հնարավոր չէր իրականացնել, և սա չնայած այն բանին, որ Ադրբեջանը, որպես ԵԱՀԿ անդամ երկիր, ունի ստանձնած պարտավորություններ, որոնք այսօր շրջանցում է:

«Սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին։ Որևէ լարվածություն հայկական սահմաններում դա չի առաջացրել։ Եթե մենք զգանք, որ ՀՀ-ի կամ Արցախի Հանրապետության անվտանգությանը սպառնալիքն անմիջական է, կանխարգելիչ միջոցառումները տեղում ձեռնարկվելու են»,- զգուշացրեց Գաբրիել Բալայանը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման ռսիկեր չի տեսնում. «Ո՛չ: Ադրբեջանն ու Թուրքիան նույն պետությունն են, որ օրը հնարավորություն ունենան, այդ օրը կխփեն։ Եթե չեն խփում, ուրեմն՝ չունեն։ Զինված ուժերը գործողության համար պատրաստ են, եթե հանկարծ նկատեն, որ այդ զորավարժությունները վերածվելու են ռազմական գործողությունների, Հայկական բանակը պետք է հարձակվի։ Դավիթ Տոնոյանին ես հավատում եմ, ասել է՝ Հայաստանն ինքն է առաջին սկսելու գործողությունները»։

Լևոն Շիրինյանը կարծում է նաև, որ Հայաստանն ակտիվ պահանջներ պետք է ներկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

Ռոբերտ Անանյան