Գյումրիի նախակրթարանները պատրաստվում են վերաբացվելուն. ծնողները, սակայն, չեն շտապում երեխաներին մանկապարտեզ ուղարկել

Լուրեր

30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

ՀՀ պարետի որոշմամբ սահմանափակումները թուլացնելուն զուգահեռ՝ աշխատանքն են վերսկսում նախադպրոցական կրթական հաստատությունները։ Կառույցներում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմնանված են  անվտանգության հատուկ կանոններ։

Մասնավորապես, բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն, անհրաժեշտ է նախակրթարաններում երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպել բեռնաթափված խմբերով՝ դրանք դարձնելով 10-12 հոգանոց և ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։

Բացի այդ, նախադպրոցական կրթական հաստատությունները վերաբացելուց 1 օր առաջ և յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո պետք է իրականացվեն  ընդհանուր մաքրման և ախտահանման աշխատանքներ հաստատության ամբողջ տարածքում՝ ներառյալ, այդպիսին լինելու դեպքում, բակային տարածքի խաղահրապարակը և գույքը՝ կիրառելով 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր:

Թեև մայիսի 20-ից մանկապարտեզները պետք է վերսկսեին աշխատանքը, սակայն Գյումրու 24 մանկապարտեզների մեծ մասը դեռ չի վերաբացվել։ Ստեղծված իրավիճակում ծնողների մեծ մասը երեխաներին նախընտրում է մանկապարտեզ չուղարկել։

Գյումրիի «Էյլիթիյա» մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Համբարձումյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ նախակրթարանը դեռ չի աշխատում, նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Մանկապարտեզն ունի 140 սան, սակայն քանիսն են հաճախելու, դեռ պարզ չէ։

«Ոմանք ցանկություն հայտնել են երեխաներին մանկապարտեզ բերելու, ոմանք՝ ոչ: Դժգոհում են սննդի հետ կապված, որ պարետի որոշմամբ՝ իրենք են բերելու։ Վերջնական դեռ չգիտենք՝ քանի հոգի է գալու, որովհետև օրեցօր, ժամ առ ժամ բան է փոխվում»,- նշեց տնօրենը։

«Երազանք» մանկապարտեզը ևս դռները դեռևս չի բացել սաների առաջ։ Մանկապարտեզում նախապատրաստական եռուզեռ է, ախտահամման աշխատաքներ են կատարվում։

«Ընդհանուր առմամբ՝ 78 սան ունենք, որոնցից 4-5 են գալու։ Մյուսների ծնողները եկան, դիմում գրեցին, որ հարմար չէ այդ պայմաններով»,- մեզ հետ զրույցում ասաց «Երազանք» մանկապարտեզի մանկավարժ Ժենյա Վարդանյանը։

Նա նաև նշեց՝ քանի որ քիչ սաներ են հաճախելու, ավելի հեշտ կլինի անվտանգության կանոնների պահպանումը։

«Պայմաններն այնպես են, որ սնունդը պիտի ծնողը բերի, հեռավար ջերմաչափման սարքն այսօր պիտի ստանանք, բուժքույրը պատրաստ է, որ ստուգի: Ինչ վերաբերում է երեխաների հեռավորությունը խմբասենյակում պահելուն, դժվար չի լինի։ Մեր մանկապարտեզում էլ սնունդն առանձին են ուտում, խմբասենյակում չեն ուտում, ճաշասրահ ունենք»,- ասաց Ժենյա Վարդանյանը։

Պարետատան կանոնների համաձայն՝ երեխաները սնունդը բերելու են տանից ՝ առանձնացված տարաներով: Հենց սա էլ հիմնականում հարուցել է ծնողների դժգոհությունը։

«Հիմնականում սննդի հարցն է։ Ասում են՝ ուշ ենք գալիս աշխատանքից, ի՞նչ պատրաստենք, որ հաջորդ օրվա համար բերենք, նաև անկողինը պիտի ամեն օր տանենք լվանանք, չենք հասցնի»,- նշեց Վարդանյանը։

«Երազանք» մանկապարտեզը, ամենայն հավանականությամբ, կսկսի գործել երկուշաբթի օրվանից, երբ ախտահանման աշխատանքներն ամբողջությամբ կատարվեն:

Էմմա Չոբանյան