«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains On You» երգով: «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի հաղթողը որոշվեց հետևյալ սկզբունքով՝ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, որի կազմում են ոլորտի առաջատար մասնագետները՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից երկրներից (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%), հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում (ձայների 33.3%)։ Արտասահմանյան ժյուրիի քվեարկության արդյունքում նա …