18 Ապրիլ 2020 | 13:03
100 հազար դրամ տուգանք՝ տեղաշարժման թերթիկում ամսաթիվը սխալ լրացնելու համար․ քաղաքացին պնդում է՝ իրեն տեղյակ չեն պահել, որ տուգանում են
Գյումրի քաղաքի բնակիչ Սոնա Կուրղինյանին Ոստիկանությունը տուգանել է 100 հազար դրամով՝ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար: Ոստիկանության կողմից Սոնա Կուրղինյանին փոխանցված ծանուցումից Factor.am-ը տեղեկացավ, որ վերջինս ապրիլի 1-ին տանից դուրս է եկել առանց տեղաշարժման թերթիկի: Ինքը՝ Սոնա Կուրղինյանը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում հակառակն է պնդում: Նա ասում է, որ ունեցել է տեղաշարժման համար նախատեսված թերթիկը, …