Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները երեք օրում հսկիչ-անցագրային կետերում ախտահանել են Հայաստանից Արցախ մուտք գործած 824 տրանսպորտային միջոց` մարդատար և բեռնատար. այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ապրիլի 15-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 265 տրանսպորտային միջոց, որից«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 76, «Խնձորեսկ»-ում՝ 73, «Խարխափուտ»-ում՝ 116 …

