Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 4-ով: Վարակվածների ընդհանուր թիվն այսպիսով ԱՀ-ում 28-ն է: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։ «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով նախօրեին ՀՀ ուղարկված 30 փորձանմուշի հետազոտության պատասխանները, որոնց համաձայն՝ 26 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքները բացասական են: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու …

