Լուվրն այսօրվանից վերաբացվում է․ ի՞նչ նոր կանոնների պետք է հետևեն այցելուները

Լուրեր

26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
26.10.2026 | 15:30
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Աշխարհում ամենաշատ այցելվող թանգարանը ՝ Լուվրն այսօր վերաբացվում է։ Այն փակ էր արդեն 4 ամիս՝ կապված Ֆրանսիայում կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ։ Այս մասին հայտնում է France24-ը։

Փակ լինելու ընթացքում Լուվրը կորցրել է տոմսերի վաճառքից ստացվող ավելի քան 40 միլիոն եվրո (45 միլիոն դոլար)։ Թանգարանի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսն անկեղծացել է, որ, կորոնավիրուսով պայմանավորված, առաջիկա տարիները թանգարանի համար սուղ են լինելու։ Ըստ նրա՝ չնայած թանգարանի ամենահայտնի նկարների մեծ մասը, այդ թվում՝ հայտնի «Մոնա Լիզան», արդեն այցելուներին հասանելի կլինեն, մի քանի պատկերասրահ (ըստ France24-ի՝ պատկերասրահների 1/3-ը) որտեղ սոցիալական հեռավորություն պահելը դժվար է, դեռ փակ կմնան:

Ստացվում է՝ Լուվրի այցելուները դեռ որոշ ժամանակ չեն կարողանա դա Վինչիի գլուխգործոցի հետ սելֆի անել, քանի որ ստիպված կլինեն հետևել սոցիալական հեռավորությունը պահելու կանոններին՝ կանգնելով հատակին գծանշված հատուկ վայրերում։

France24-ի տեղեկացմամբ՝ նախորդ տարի Լուվրի 9․6 միլիոն այցելուների 70%-ն արտերկրից էր և, զբոսաշրջային ոլորտի լճացման պարագայում, այդ թիվը կարող է կտրուկ նվազել։

«Մենք կորցնում ենք մեր այցելուների 80%-ը։ Նախորդ տարվա համեմատ, լավագույն դեպքում, 20-30% անկում կունենանք»,- ասել է Լուվրի տնօրենը։

Հավելենք, որ Լուվրի պաշտոնական կայքում արդեն հրապարակված է անհրաժեշտ տեղեկատվություն՝ կորոնավիրուսի պայմաններում թանգարան այցելությունը ճիշտ կազմակերպելու համար։ Օրինակ՝ նշվում է, որ ինչպես թանգարանի անձնակազմը, այնպես էլ 11-ից բարձր տարիքի այցելուները պետք է դիմակ կրեն։ Թանգարանում նրանց դիմակ չի տրամադրվելու, այնպես որ նրանք պետք է իրենց հետ դիմակ ունենան։ Մուտքի մոտ այցելուներին տրվելու են ակլոհոլային հիմքով ախտահանիչներ։ Բացի այդ, զբոսավարներին թույլատրվելու է աշխատել առավելագույնը 25 անձից բաղկացած խմբերի հետ։

Հիշեցնենք՝ ֆրանսիական ամենահայտնի թանգարանը փակվել էր մարտից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ը պանդեմիա (համավարակ) էր հայտարարել։ Ըստ Worldometers.info վիճակագրական կայքի տվյալների՝ Ֆրանսիայում մինչ օրս գրանցվել է COVID-19-ի վարակման 166․960 և մահվան 29․893 դեպք։

Նելլի Մելքոնյան