Տիգրան Ավինյանը՝ երեխայի ծննդյան միանվագ և խնամքի նպաստների մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է Հայաստանում ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրերը։

«Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր կարևորագույն խնդիրներից է։ Դեռևս անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էի, որ 2020թ․-ից մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր (https://bit.ly/31M9ZAs)։

Այսպիսով, հուլիսի 1-ից սկսած․

✅Վեց անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից ➡️ 300 հազար դրամ։

✅Երկու անգամ բարձրացել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից ➡️ 300 հազար դրամ։

Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։

Զգալիորեն բարձրանում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին տրվող ամենամսյա նպաստի չափը․

✅Քաղաքաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից ➡️️ 26․500 դրամ:

✅Գյուղաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից ➡️️ 26.500 դրամ:

✅ Գյուղաբնակ աշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 18․000 դրամից ➡️️ 53․000 դրամ:

✅Գյուղաբնակ չաշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 0 դրամից (նախկինում աջակցություն չէին ստանում) ➡️️ 26․500 դրամ։

?Կատարվել են նաև մի քանի այլ փոփոխություններ։

Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի ՀՀ-ում գտնվելու պահանջը: Այսինքն ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստի վճարումը չի դադարեցվի:

?Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի գրանցումն իրականացնելու դեպքում այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլևս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար:

?Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար և այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում:

Հաջորդիվ կանդրադառնամ նաև երեխա ունեցող ընտանիքիների բնակարանային ապահովմանը վերաբերող նոր ծրագրերին»,- մասնավորապես գրել է փոխվարչապետը։