«Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքի դպրոցների միասնական շրջանային խորհուրդը հավանություն է տվել հայկական նոր, հայերեն և անգլերեն լեզուներով ուսուցում ապահովող երկրորդական վարժարանի (9-12-րդ դասարաններ) հիմնադրման նախաձեռնությանը: Վարժարանը, որի բացման համար վերջին ամիսներին համայնքի ակտիվ գործիչները երկարատև աշխատանք են իրականացրել, կգործի 2020-2021 ուսումնական տարվանից և կկրի Մելգոնեան երկրորդական …

